«Ռոմա» — «Շախտյոր» Դոնեցկ․ Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 13 մրտ 2018
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա» — «Շախտյոր» Դոնեցկ պատասխան հանդիպման վերաբերյալ: Ուկրաինցի փորձագետը հավատում է իր երկրի թիմին։

Շատ հետաքրքիր զույգ է։ Շատ մեծ պոտենցիալով և ամենակարևորը որակյալ ֆուտբոլ։ Առաջին խաղը ինձ իսկապես շատ էր դուր եկել։ Ինձ դուր եկավ «Ռոման» առաջին կեսում, բայց այն, թե ինչպես «Շախտյորը» դուրս եկավ երկրորդ կեսին, մտածելու տեղիք է տալիս, որ նույնիսկ Հռոմում «Ռոմային» հեշտ չի լինելու։

«Շախտյորը» հիասքանչ մարզավիճակ է ձեռք բերել։ Առաջնությունում շատ գեղեցիկ և արդյունավետ ֆուտբոլ են ցուցադրում, ու ՉԼ-ում էլ ամեն ինչ նրանց մոտ կարգին է։ «Ռոման» ևս լավ մարզավիճակում է։ Վերջին տուրում հռոմեացիները 3։0 հաշվով հաղթեցին «Տորինոյին»։

«Շախտյորը» շատ հետաքրքիր կատարողներ ունի առջևի գծում, և այս զույգում ես շարունակում եմ հավատալ «Շախտյորի» հաղթանակին։ Այո՛, ես ռիսկի եմ դիմում, դեմ եմ գնում բուքմեյքերներին և վերցնում եմ «Շախտյորի» հաղթանակը, բայց մի փոքր անվտանգ կերպով՝ (0) ֆորայով։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա 2017-18․ 1/8 եզրափակիչ
23:45/13 մրտ
«Ռոմա» — «Շախտյոր» Դոնեցկ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ