«Ռոմա» — «Սամպդորիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 11 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա սերիայի երրորդ տուրի «Ռոմա» — «Սամպդորիա» հանդիպման վերաբերյալ։ Նա կարծում է, որ հանդիպման գոլերը կլինեն տոտալ 3,5-ից շատ։

Իտալական Ա սերիայի ամենահակասական ակումբը՝ «Ռոման» այս տուրում կմրցի «Սամպդորիայի» հետ: Մրցաշրջանի մեկնարկային երկու տուրերից հետո ճենովական ակումբը բոլորի համար անսպասելիորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում գրանցելով 6 միավոր: «Գայլերը» տեղ են զբաղեցրել 4-րդ տեղում: Հաղթանակն այս խաղում հույժ կարևոր է երկու թիմերի համար: Հաղթողը կշարունակի մնալ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին խաղին մոտենում է ոչ այնքան բարձր տրամադրությամբ: Նա բաց է թողել թիմի վերջին երկու մարզումները, որովհետև պետք է ներկա գտնվեր նույն օրը կնոջ՝ գրեթե միաժամանակ մահացած ծնողների հուղարկավորության արարողությանը: Թե ինչպես դա կանդրադառնա ակումբի խաղային ձեռագրի վրա, ցույց կտան առաջին րոպեները: «Գայլերի» մրցակցին բարդ է լինելու պաշտպանվել, որովհետեւ առաջին երկու խաղերում «Ռոմայի» տղաներն իրականացրել են 38 հարված՝ այսինքն միջինը 5 րոպեն մեկ անգամ նրանք սպառնացել են մրցակցի դարպասին: Գլխավոր թերությունը ձախ պաշտպանի գոտին է: Նոմինալ պաշտպանի բացակայության պայմաններում այդ գոտին ստիպված պետք է փակի աջ պաշտպան Պերեսը: Եթե նրանք լուծեն նաև պահերի իրացման հարցը, սկուդետտոյի հարցը կարելի է արդեն վաղօրոք լուծված համարել:

Ճենովական ակումբին առայժմ ոչ ոք լուրջ չի ընկալում, սակայն տիտղոսակիր մրցակցի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում արդեն կարելի է ավելի այլ կերպ նայել: «Սամպդորիայի» կազմում հավաքված կոլեկտիվը ցույց է տալիս հասուն, ու տեղ-տեղ նաև գրավիչ ֆուտբոլ: Հատկապես տպավորիչ են հարձակման գծի ներկայացուցիչներ Մուրիելի ու Կվալյարելայի գործողությունները: Մեծ ակնկալիքներ կան հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալվարեսից, ում նկատմամբ արդեն մեծ ուշադրություն են դարձնում եվրոպական առաջատար մի շարք ակումբներ: Ամենայն հավանականությամբ, «Սամպդորիան» խաղալու է 4-3-1-2 հիասքանչ սխեմայով:

Քանի որ, երկու թիմերն էլ սիրում են բաց ու արդյունավետ ֆուտոբլ ցուցադրել, ենթադրում եմ, որ այս խաղում կլինի 3.5-ից ավելի գնդակ:

Օրդինար: Հաղթած
Ա սերիա, երրորդ տուր
17:00/11 սպտ
«Ռոմա» - «Սամպդորիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ