«Ռոմա» – «Նապոլի»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 24 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Նապոլի» Իտալիայի A Սերիայի 9-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ռոման» հինգշաբթի խայտառակ պարտություն կրեց համեստ «Բուդե-Գլիմտից»։ Նորվեգական թիմը 6։1 հաշվով «նվաստացրեց» «Գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Պորտուգալացի մասնագետը կարիերայում առաջին անգամ պարտվեց նման խոշոր հաշվով։

Կարելի է մտածել, որ հռոմեացիները թերագնահատեցին մրցակցին, բայց այդ մրցավեճում երևացին նրանց բոլոր խաղային խնդիրները։ «Ջալոռոսիները» մրցաշրջանում փայլուն մեկնարկից հետո աստիճանաբար զիջում են դիրքերը։ Իհարկե, սա բնորոշ է Մոուրինյոյի թիմերին։

«Ռոման» ընթացիկ առաջնությունում առայժմ չի հաղթել իր քաշային կարգի թիմերին։ «Գայլերը» «Դերբի դե լա կապիտալեում» պարտվեցին «ոխերիմ թշնամի» «Լացիոյին», իսկ նախորդ տուրում՝ «Յուվենտուսին»։

Այժմ լավ առիթ է սասանված հեղինակությունը վերականգնելու համար։

«Նապոլին» շարունակում է ցնցել Իտալիան։ Լուչիանո Սպալետիի թիմն 8 անընդմեջ խաղից բաղկացած հաղթական շարք ունի։ «Աձուրին» A Սերիայում ամենաքիչն է բաց թողնում՝ ընդամենը 3 գնդակ։ Իսկ խփած գոլերով 2-րդն է՝ 19 գոլ։

Ե՛վ, «Ռոման», և՛ «Նապոլին» շաբաթվա ընթացքում հանդիպումներ են անցկացրել։ Բայց ի տարբերություն դաշտի տերերի, նեապոլցիները հոգեբանորեն ավելի լավ վիճակում են։

Իմ կարծիքով՝ այս դիմակայության գլխավոր ինտրիգն այն է, թե արդյո՞ք «Նապոլին» կկարողանա շարունակել հաղթական շարքը։ Պետք չէ մոռանալ, որ «Ռոման» «Նապոլիի» հետ վերջին 3 հանդիպումներում պարտվել է ընդհանուր 1։8 հաշվով։

«Ռոմայի» ֆուտբոլիստները պետք է մոտիվացիայի պակաս չունենան։ Առաջատարի նկատմամբ հաղթանակը կարող է վերականգնել վստահությունն ու հոգեբանական վերելք ապահովել։

«Ռոման» խաղալու է «Օլիմպիկոյում», այնպես որ, առաջարկում եմ ընտրել դաշտի տերերը կհաղթեն և 2 թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 4․70 գործակիցը։

Օրդինար: Պարտված
A Սերիա
20:00/24 հկտ
«Ռոմա» - «Նապոլի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ