«Ռոմա» — «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 27 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 9-րդ տուրի «Ռոմա» — «Միլան» հանդիպման վերաբերյալ:

Իտալիայի առաջնության 9-րդ տուրը մեզ մատուցում է բազում անակնկալներ։ Առաջատարներ «Յուվենտուսն» ու «Ինտերը» սինքրոն միավորներ կորցրեցին։ Այս տարվա «Ռոման» իր կազմով գուցե, կարող էր հավասար պայքարել առաջատարների հետ 1-2 խաղում, սակայն մի ամբողջական մրցաշրջան անցկացնել անհնար է։

Եվրոպա լիգայի վերջին խաղում «Ռոման» շատ մոտ էր հաղթանակին, սակայն անգամ եթե մրցավարի գործողությունները Սմոլինգի նկատմամբ որակենք որպես «գողություն», «Ռոման» արժանի չէր հաղթանակին։։ 90 րոպեում 1,5 պահը «Ռոմայի» պես թիմի համար շատ խղճուկ է։ Այո, Ֆոնսեկան ունի կադրային սարսափելի խնդիրներ։ Վնասվածք ունեն Մխիթարյանը, Կրիստանտեն, Պելեգրինին, իսկ Պաստորեն անգամ Բ սերիայի մակարդակի թիմի ֆուտբոլիստ չէ ԱՅՍ ՊԱՀԻՆ։ Խի խաղա նաև Ջենգիզ Ունդերը, որակազրկված է Ջանստին Կլույվերտը։ Մի խոսքով․․․աղետ։

Իսկ ահա «Միլանի» երկրպագուները լուսավոր կետ ունեն իրենց աչքի առաջ։ Նոր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ «ռոսոներիները» «Լեչեի» խաղում ցույց տվեցին գրավիչ ֆուտբոլ։ Հատկապես տպավորիչ էին Կժիշտոֆ Պյոնտեկը, որը վերջապես դարձավ գոլի հեղինակ մայիս ամսից սկսած։ Իսկ Հական Չալհանօղլուն գրանցեց գոլ+պաս։ «Կադրային» խնդիր Պիոլին արդեն չունի, որովհետև որակազրկումից վերադարձել է Դավիդե Կալաբրիան, որն էլ կխաղա մեկնարկային կազմում։

Նման խաղով ենթադրում եմ, որ «Միլանը» չի պարտվի, խաղում էլ շատ գոլ չի լինի։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
21:00/27 հկտ
«Ռոմա» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ