«Ռոմա» – «Լացիո»։ Էդուարդ Մորի կանխատեսումը

21:00, 20 մրտ 2022
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Մորը կանխատեսում է արել «Ռոմա» – «Լացիո» Իտալիայի A Սերիայի 30-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ինտրիգային հանդիպում։ Թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են։ «Լացիոն» հինգերորդն է, իսկ «Ռոման» հանգրվանել է վեցերորդ տեղում ու մեկ միավոր պակաս ունի։ Անկեղծ ասած՝ «Լացիոյի» խաղն ինձ ավելի է դուր գալիս։

Իմ կարծիքով՝ Ժոզե Մոուրինյուն որքան շատ է աշխատում «Ռոմայում», այնքան թիմն ավելի անկայուն է գործում։ «Ջալոռոսիները», մեղմ ասած, չեն աճում։ Ավելին, ամեն ինչ գնալով ավելի է վատանում։ «Գայլերը» պայքարում են մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստների շնորհիվ՝ Աբրահամ, Մխիթարյան։

Իսկ «Լացիոյի» խաղը գնալով ավելի լավն է դառնում։ Մաուրիցիո Սարին հիանալի աշխատանք է կատարում, նրա թիմի աճն ակնհայտ է։ Գրեթե չեմ կասկածում, որ մրցաշրջանի ավարտին «Լացիոն» աղյուսակում ավելի բարձր տեղ կգրավի, քան «Ռոման»։

Այս մրցավեճն, անկասկած, լի կլինի էմոցիաներով։ Նույնիսկ վստահ եմ, որ շատ դեղին քարտեր կլինեն (հնարավոր է նաև կարմիր)։ Բարդ է ասել, թե քանի գոլ կտեսնենք։ Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կսկսվի խաղը, արագ գոլ կլինի, թե ոչ։

«Լացիոն» հաղթելու ավելի մեծ շանս ունի։ Ամենայն հավանականությամբ, գոլով աչքի կընկնի Պեդրոն, որը կփորձի վրեժխնդիր լինել Մոուրինյուից։

«Լացիոն» ժամանակ է ունեցել լիովին պատրաստվելու այս դիմակայությանը, իսկ «Գայլերը» բավականին էներգիա ծախսեցին Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում։

Մի խոսքով՝ առաջարկում եմ «Լացիոյի» հաղթանակ խաղադրույքը։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
A Սերիա
21:00/20 մրտ
«Ռոմա» – «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ