Ռոջեր Ֆեդերեր — Խուան Մարտին Դել Պոտրո. Աննա Չակվետաձեի կանխատեսումը
Այս հանդիպմանը բոլորը սպասում են մեծ անհամբերությամբ, դրա մասին հարցազրույցում ասել են նույնիսկ իրենք՝ Ֆեդերերն ու Դել Պոտրոն: Ենթադրում եմ, որ պետք է հետաքրքիր խաղ ստացվի: Դել Պոտրոն վերջերս սկսեց մրցաշրջանը, նա լի է ուժերով: Արգենտինացին այս տարի պարտվել է միայն շատ ուժեղ խաղացողների՝ երկու անգամ Ջոկովիչին, ընդ որում մեկ սեթ վերցրել է, և Ռաոնիչին: Այստեղ առաջին շրջանում առանց դժվարության հաղթեց Ռոբին Հաասին: Իհարկե, Ֆեդերերին հաղթելը բարդ կլինի: Շվեյցարացին հիանալի թենիս է ցուցադրում: Բայց ինձ թվում է, որ ժամանակն է եկել, որ Ռոջերը գոնե մեկ սեթ պարտվի: Տագնապալի պահեր եղան Տիաֆոյի հետ խաղում: Ամերիկացին բավական լավ դիմակայեց, խնդիրներ ստեղծեց շվեյցարացուն: Դել Պոտրոն ավելի բարձր կարգի խաղացող է, և նա կարող է իրացնել Ֆեդերերի սխալները:
Վերջին անգամ թենիսիստները հանդիպել են շատ վաղուց՝ չորս տարի առաջ: Բայց կնշեի, որ վերջին 7 անձնական խաղերում նրանք առավելագույն քանակությամբ սեթեր են խաղացել: Այժմ էլ ենթադրում եմ, որ երեք խաղափուլ կլինի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: