Ռոջեր Ֆեդերեր — Խուան Մարտին դել Պոտրո. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

04:30, 07 սպտ 2017
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Նյու-Յորքում ընթացող Ամերիկայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քարորդ եզրափակչի Ռոջեր Ֆեդերեր — Խուան Մարտին դել Պոտրո հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում համառ պայքար չի ստացվի: 

Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ Դոմինիկ Տիմը պարտվեց Խուան Մարտին դել Պոտրոյին: Իմ պրակտիկայում ես նման բան չէի տեսել: Կարելի է խաղալ և պարտվել, բայց որ այդպես տալ, ուղղակի նվիրել…ես հավանաբար կկախվեի նման պարտությունից հետո, կնետեի ինձ 55-րդ հարկից: Կարծում եմ Դոմինիկ Տիմին շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնվի դել Պոտրոյից կրած պարտությունից հետո:

Կարծում եմ քարորդ եզրափակչի համար արգենտինացու ուժերը այլևս չեն հերիքի: Դժվար թե նա կարողանա շուտ վերականգնվել Դոմինիկ Տիմի դեմ նման հանդիպումից հետո: Կարծում եմ հրաշք պետք է կատարվի, եթե նա դուրս գա ու 2 սեթ հաղթի Ռոջերին: Ես դրան ընդհանրապես չեմ հավատում այդ իսկ պատճառով կարծում եմ, որ խաղում 36.5-ից քիչ գեյմեր կլինեն: Ռոջերը լավ մարզավիճակ ձեռք բերեց առաջին երկու հինգսեթյա խաղերից հետո: Վերջին խաղերում նա ավելի վստահ է առաջ շարժվում ու քիչ է սխալվում: Կարծում եմ բավականին ռեալ է, որ կլինի 3 սեթ: Դել Պոտրոն դժվար թե պատրաստ լինի ևս մեկ մեծ հաղթանակի: Չնայած մենք չգիտենք, թե նա ինչպես է իրեն զգում, սակայն ես չեմ հավատում նրա վերականգմանը: Իսկ Ռոջերը չի նվիրի այնպես, ինչպես դա արեց Տիմը:

Օրդինար: Պարտված
US OPEN 2017. տղամարդկանց մենախաղ. քարորդ եզրափակիչ
04:30/7 սպտ
Ռոջեր Ֆեդերեր - Խուան Մարտին դել Պոտրո
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ