Ռոջեր Ֆեդերեր — Միլոշ Ռաոնիչ. շվեյցարացուց հաղթանակի համար 2 սեթ կպահանջվի

14:00, 10 հնվ 2016
Վաղը Բրիսբենում ATP մրցաշարի տղամարդկանց մենապայքարի եզրափակիչ փուլում կմրցեն Ռոջեր Ֆեդերերն ու Ռիլոշ Ռաոնիչը: «Բուքմեյքերների Ռեյտինգը», հաշվի առնելով շվեյցարացի թենիսիստի բարձր կարգը, առաջարկում է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Ֆեդերերը 2 սեթում կհաղթի:

Ֆեդերերն ու Ռաոնիչը 2015 թվականին հանդիպեցին այս մրցաշարի եզրափակչում : Այդ խաղում Ֆեդերերը 3 սեթերի արդյունքում հաղթեց մրցակցին 6:4, 6:7, 6:4 հաշվով: Միանգամից ասեմ, որ չեմ սպասում անցյալ տարվա արդյունքի կրկնությանը:

Կարծում եմ, որ հաղթելու համար այս անգամ երկու սեթը Ֆեդերերին բավական կլինի: Անցյալ տարվա համեմատ շվեյցարացին սկսել է ավելի վստահ ընդունել մրցակցի մատուցումները: Եթե հաշվի առնենք, որ մատուցումները Միլոշի գլխավոր զենքն են, ապա այդ փաստը կարող է կանադացուն ամբողջովին չեզոքացնել:

Ռաոնիչը դեռ ուժեղ մրցակցի չի հանդիպել, ինչը նույնպես, Ֆեդերերի օգտին է: Կանադացի թենիսիստը հաղթել է Իվան Դոդիգին, Լուկա Պույեին և Բերնարդ Տոմիչին, ում խաղի որակը կտրուկ ընկավ:

Ֆեդերերը 1/4 եզրափակչում բարդ հանդիպում անցկացրեց Գրիգոր Դիմիտրովի դեմ, իսկ հաջորդ փուլում հաղթեց Դոմինիկ Տիմին, ով Բրիսբենում հրաշալի հանդես եկավ:

Այս ամենը նշանակում է, որ մրցաշրջանի սկզբից Ֆեդերերը հստակ գիտի իր ներուժը, և կփորձի դուրս չգալ դրա շրջանակներից:

Օրդինար: Պարտված
АТР, Բրիսբեն
14:00/10 հնվ
Ռոջեր Ֆեդերեր - Միլոշ Ռաոնիչ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ