«Ռիվեր Փլեյթ» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

14:30, 20 դկտ 2015
НТВ+-ի սպորտային ալիքների մեկնաբան, իսպանական Պրիմերայում և Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում մասնագիտացած «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի «Ռիվեր Փլեյթ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/OGEqSe2qvBY

Եվ նորից ողջույն, սիրելի բարեկամներ: Ձեր հետ է Կոնստանտին Գենիչը: Այսօր ես անսովոր տեսք ունեմ, , բայց դա ինձ չի խանգարում կանխատեսում անել Ճապոնիայում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպման վերաբերյալ: Ինչպես բոլորը ենթադրում էին, եզրափակչում կխաղան արգենտինական «Ռիվեր-Փլեյթը» եւ իսպանական «Բարսելոնան»: «Բարսելոնան» մտադիր է հաղթել այս մրցաշարում: Ես տեսել եմ «Գուանչժոուի» դեմ հանդիպումը: «Բարսան» գործում էր բավականին պաշտպանողական ոճով, բայց շատ թույլ դուրս եկավ «Գուանչժոուն» եւ հատկապես դարպասապահը, ով չկարողացավ օգնել իր թիմին: 3 գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը՝ ընդ որում, խաղադաշտում չէին Մեսսին ուՆեյմարը: Ըստ լրահոսի, նրանք կվերականգնվեն մինչ եզրափակիչը: Կխաղան թե՞ ոչ՝ դա չգիտեմ: Եթե խաղան, «Ռիվեր Փլեյթը» շանսեր չի ունենա, իսկ չխաղալու դեպքում՝ Սուարեսը միայնակ կարող է ամեն ինչ վճռել:

Իհարկե, «Ռիվեր Փլեյթը» շատ ուժեղ է «Գուանչժոուից»: «Ռիվեր Փլեյթը» կաշխատի դիմանալ: Ես տեսել եմ «Ռիվեր Փլեյթի» կիսաեզրափակիչ հանդիպումը ճապոնական «Սանֆրեչեի» հետ, ծանր ստացվեց արգենտինացիների համար: Ավելի ծանր կլինի «Բարսելոնայի» հետ: «Ռիվերը» չի բացվելու: Իմ կարծիքով, «Բարսելոնայի» տոտալ 3,5-ից շատ գոլը օպտիմալ տարբերակ է: Այն ուղղակի օպտիմալ է 2.10 գործակցով: Ես կառաջարկեի նաեւ հետեւյալ տարբերակը. Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» ավելի շատ գոլ կխփի, քան առաջինում: Վատ գործակից չէ՝ 2.12: Եթե Բարսան գոլ չխփի առաջին կեսում, ապա ընդմիջումից հետո փոխանցումներով ճնշման կենթարկի մրցակցին:

Նայում ենք ֆուտբոլ, չենք մոռանում բաժանորդագրվել «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքին: Այնտեղ «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի բոլոր նոր կանխատեսումներն են: Ձմռանը ֆուտբոլ այնքան էլ շատ չի լինում, բայց մենք գործընկերներով փորձելու ենք ձեզ ուրախացնել նոր կանխատեսումներով: Հաջողություն:

Օրդինար: Հաղթած
Աշխարհի ակումբային առաջնություն - 2015. Եզրափակիչ
14:30/20 դկտ
«Ռիվեր Փլեյթ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Աշխարհի ակումբային առաջնություն - 2015. Եզրափակիչ
14:30/20 դկտ
«Ռիվեր Փլեյթ» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ