«Ռեալ» – «Շերիֆ»․ Հյուրերը դարձյալ կզարմացնե՞ն

23:00, 28 սպտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կընդունի «Շերիֆին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում մոլդովական թիմը գոլ կխփի։

Որքան էլ զարմանալի է թվում, բայց Մադրիդի «Ռեալը» խաղալու է խմբի առաջատարի հետ։ Այո, առաջին տուրում «Շերիֆը» 2։0 հաշվով էր հաղթել «Շախտյորին», իսկ «Ռեալը» 1։0 հաշվով էր առավելության հասել «Ինտերի» նկատմամբ։

Այս մրցաշրջանի հայտնությունը դարձած մոլդովական թիմն անցել է որակավորման բոլոր՝ 4 փուլերը։ Իսկ խմբային փուլի առաջին տուրում տարած հաղթանակն իսկական սենսացիա էր, քանի որ «Շախտյորը» փլեյ-օֆֆ փուլում հաղթահարեց «Մոնակոյի» արգելքը, սակայն «Շերիֆին» նույնիսկ գոլ չկարողացավ խփել։

«Ռեալի» մասին շատ խոսելն անիմաստ է։ Մադրիդյան թիմը հիանալի է մեկնարկել Լա Լիգայում և առաջատարն է։ «Վիլյառեալի» հետ նախորդ խաղում թիմը գոլազուրկ ոչ ոքի խաղաց։ Իհարկե, Կառլո Անչելոտիի թիմը ֆավորիտ է և, ամենայն հավանականությամբ, կհաղթի, բայց կարծում եմ, որ «Ռեալին» չի հաջողվի անառիկ պահել սեփական դարպասը։

«Շերիֆը» դժվար թե միայն պաշտպանության մասին մտածի։ Թիմը կորցնելու ոչինչ չունի և մոտավոր հաշվարկով, արդեն իսկ տարեկան բյուջեից 7 անգամ շատ գումար է վաստակել։ Յուրի Վերնիդուբի թիմը խաղալու է հաճույքի համար և փորձելու է գոլ խփել։

Ընտրում եմ՝ «Շերիֆի» գոլը, որի համար Vbet-ը սահմանել է 2․50 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/28 սպտ
«Ռեալ» – «Շերիֆ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ