«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»: Տիմուր Ժուրավելի կանխատեսումը

22:45, 04 մյս 2022
Մարզական լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Տիմուր Ժուրավելը կանխատեսում է արել «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Քննարկում ենք «Մանչեսթեր Սիթիի» մադրիդյան ուղևորությունը: Այս անգամ էլ կասեմ նույնը՝ «Սիթին» ավելի լավն է, քան «Ռեալը»: Պեպ Գվարդիոլայի թիմն ավելի հետաքրքրիր ֆուտբոլ է խաղում, ավելի կազմակերպված ու ներդաշնակ է գործում:

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա մադրիդցիների խարիզմայի հետ ոչ ոք չի կարող մրցել: Սակայն «Ռեալը» վայրիվերումներով է խաղում: Խաղի որակի առումով անկայունությունն ակնհայտ է: Օրինակ՝ «Չելսիի» և ՊՍԺ-ի հետ հանդիպումները:

Իմ կարծիքով՝ ամեն ինչ գնում է նրան, որ «Սիթին» դուրս է գալու եզրափակիչ: Ես գրեթե չեմ էլ կասկածում: Մանչեսթերյան թիմը տանը հաղթեց 4:3 հաշվով ու հարմար է զգում իրեն: Բայց «Ռեալի» մոգականությունն էլի աշխատեց: «Էթիհադում» խփած 3 գոլերը դրա վառ օրինակն են: «Սիթիի» կադրային խնդիրներն առաջին մրցավեճում զգացվում էին, դա առաջին հերթին վերաբերում է պաշտպանությանը:

Մադրիդում անգլիական գրանդն ավելի հավաքված կգործի: Ենթադրում եմ, որ «Սիթին» կհաղթի, իսկ «Արքայական» ակումբի մոգականությունն այդպիսով կավարտվի:

Չի բացառվում, որ հանդիպումն այս աանգամ էլ արդյունավետ ստացվի: Ինձ թվում է, որ մեզ անգլիական եզրափակիչ է սպասում: Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
22:45/4 մյս
«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ