«Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ». Վալերի Կարպինի կանխատեսումը

22:45, 14 սպտ 2016
Մոսսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել ՉԼ-ի 2016/17թթ. մրցաշրջանի խմբային փուլի «Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, մադրիդցիները կհաղթեն, բայց չեն կարողանա անառիկ պահել սեփական դարպասը:

Ելնելով Իսպանիայի առաջնության խաղերից, կարելի է ասել, որ «Ռեալը» լավ մարզավիճակում է: Մադրիդյան ակումբը 3 խաղում 3 հաղթանակ է տարել և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռոնալդուն խաղաց «Օսասունայի» դեմ և նույնիսկ գոլ խփեց: Կարծում եմ, որ ՉԼ-ում իր դաշտում «Ռեալը» պետք է հաղթի «Սպորտինգին»: Հատկապես եթե հաշվի առնենք, որ այս մրցաշարի խաղերին մադրիդյան ակումբը հատուկ ուշադրություն է դարձնում:

Բայց «Սպորտինգին» պետք չէ դուրս թողնել պայքարից: Առաջնությունում լիսաբոնցիները 3 խաղում 3 հաղթանակ են տարել: Իսկ «Ռեալն» իր հաղթանակներով հանդերձ պաշտպանությունում դեռ իդեալական չէ: Մադրիդցիները Պրիմերայի 3 խաղերից երկուսում գոլ են բաց թողել: ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում «Ռեալը» 2 գնդակ բաց թողեց «Սևիլիայից»:

Այդ պատճառով էլ կարծում եմ, որ «Սպորտինգը» կկարողանա գոլ խփել, բայց հաղթանակը կմնա «Ռեալին»:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, առաջին տուր
22:45/14 սպտ
«Ռեալ Մադրիդ» — «Սպորտինգ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ