«Ռեալ» Մադրիդ — «Սևիլիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:15, 09 դկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա լիգայի 15-րդ տուրի «Ռեալ» Մադրիդ — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ գոլառատ խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով:

Պրիմերան աստիճանաբար մոտենում է հասարակածին: Էլ կլասիկոյից առաջ «Ռեալի» բարդ հանդիպումների շարքը շարունակվում է: Թեպետ սա դերբի չէ, բայց «Սևիլիան» միշտ էլ անհարմար մրցակից է եղել «Ռեալի» համար:

Չեմ բացառում, որ Մադրիդում կայանալիք խաղը կարող է դրական արդյունքով ավարտվել «Սևիլիայի» համար: «Ռեալը» վերջերս չի տպավորում: Նախ թիմը Բիլբաոյում չկարողացավ նույնիսկ գոլ խփել «Աթլետիկին», ինչը Զիդանի թիմի համար վերջերս շատ սովորական բան է դարձել, այնուհետև «սերուցքայինները» Չեմպիոնների լիգայում 3:2 հաշվով տարօրինակ հաղթանակ տարան Դորտմունդի «Բորուսիայի» դեմ ընկերական բնույթի խաղում:

«Սևիլիան» իր հերթին բավական գրագետ է գործում: Թիմում լուրջ կորուստներ չկան: Գլխավոր մարզիչն այս պահին ուռուցքի հեռացումից հետո վերականգնվում է: Նրան փոխարինում է Մարկուչին: Անդալուսցիները նախ ներքին առաջնությունում հաղթեցին «Դեպորտիվոյին», ապա ՉԼ-ում ոչ-ոքի խաղացին «Մարիբորի» հետ (1:1): Այդ հանդիպումը ոչ մի նշանակություն չուներ սևիլիացիների համար:

«Ռեալն» ու «Սևիլիան» հավասար՝ 28 միավորով կիսում են 4-5 հորիզոնականը, բայց Զիդանի թիմը խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ առջևում է: «Ռեալում» կան մի շարք խնդիրներ: Կազեմիրոն, Վարանը, Բեյլը, Ռամոսն ու Կարվախալը տարբեր պատճառներով չեն մասնակցի հանդիպմանը (վնասվածք, որակազրկում):

Առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն և ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 2,10 է:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 15-րդ տուր
19:15/9 դկտ
«Ռեալ» Մադրիդ — «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ