«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:45, 23 ապր 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին վիդեոկանխատեսում է արել Պրիմերայի 33-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել արդյունավետ ոչ-ոքիի, ինչպես նաև այն բանի վրա, որ խաղակեսերից յուրաքանչյուրում կողմերը կփոխանակվեն գոլերով:

https://youtu.be/ftyNS2LKFS4

Ողջույն բոլորին Բարսելոնայից: Քիչ ժամանակ է մնում մինչ Կլասիկոն: Ես ահա, հենց ավարտեմ այս տեսանյութը, ուղևորվում եմ կայարան, որպեսզի գնամ Մադրիդ՝ «Ռեալ» — «Բարսելոնա» խաղին, իսկ դեռևս դրա վերաբերյալ կանխատեսում տամ:

Խաղադրույք եմ կատարում արդյունավետ ոչ-ոքիի վրա: Ինձ թվում է, որ «Բարսային» բարդ կլինի ինչ-որ մեծ բանի հասնել, իսկ «Բարսելոնային» միայն անհրաժեշտ է հաղթանակ, որովհետև եթե հաղթի «Ռեալ Մադրիդը», եթե ոչ-ոքի լինի, ապա փաստացի սա չեմպիոնական մրցավազքի վերջն է: Առանց Նեյմարի, առանց Ռաֆինյայի, վատ պաշտպանությամբ, վերջին խաղերում ոչ լավագույն համագործակցությամբ, կարծում եմ, «Բարսելոնային» բարդ կլինի «Սանտիագո Բեռնաբեուում»: Բայց միևնույն ժամանակ «Ռեալին» լիովին բավարարում է ոչ-ոքին, և դա լավ արդյունք կլինի Զիդանի թիմի համար: Ինձ թվում է, որ «Բարսելոնան» չի կարող հաղթանակի հասնել և կստացվի արդյունք, որը կլինի «Ռեալի» օգտին: Դրա համար տալիս են շատ բարձր գործակից, հետևաբար կարելի է փորձել:

Իմ ակնկալիքներն այս խաղից. սպասում եմ մեծ քանակությամբ գոլերի, քանի որ միջին արդյունավետությունը շատ մեծ է: Վերջին 20 անձնական խաղերում թիմերը միմյանց 3,65 գոլ են խփել և նախորդ 20 հանդիպումներից տասնիննում աշխատել է «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: Միակ բացառությունը նախորդ մադրիդյան Կլասիկոն էր, երբ «Բարսան» ոչնչացրեց «Ռեալին» (4:0), բայց դա մինչզիդանյան ժամանակաշրջանն էր, և Զիդանի օրոք «Ռեալը» «Բարսելոնային» դեռևս չի պարտվել:

Վստահ եմ շատ գոլերի վրա ոչ միայն վիճակագրությունից ելնելով, այլ այս երկու թիմերի վատ որակի պաշտպանության մասին  ընդհանուր տպավորությամբ: Կեյլոր Նավասն արդեն 14 հանդիպում աընդնմեջ գոլ է բաց թողել: Եվս մի փոքր, և կլինի Ակինֆեեվի սերիան: Բայց ինչպե՞ս մի փոքր էլ: 3 անգամ ավելի շատ…. Մադրիդի կենտրոնական պաշտպանների զույգն էլ բավական շատ է վրիպում: Նաչոն և Սերխիո Ռամոսը … Իհարկե, Ռամոսի խփած հիմար ինքնագոլը պատահականություն էր, բայց դիրքային սխալները շատ են, և թոփ թիմի համար բաց թողած գնդակները շատ են, մանավանդ, որ Ռամոսն ու Նաչոն իրար հետ շաբաթվա ընթացքում 2 անգամ խաղում են: Երբեմն 120 րոպե, ինչպես վերջին խաղում: Դա մեծ ծանրաբեռնվածություն է: Լավ կլիներ, որ «Ռեալը» ինչ-որ կերպ ռոտացիա կիրառեր, բայց Վարանն ու Պեպեն վնասվածք ունեն, այդ պատճառով էլ Նաչոյի ու Ռամոսի վրա այսքան մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում: Մադրիդը բաց է թողնում այնքան, որքան «Բարսելոնան», որի պաշտպանությունում «Սոսյեդադի» դեմ խաղում իսկական հրդեհ էր: Վաղուց այդպիսի բան չէր եղել: Չնայած «Բարսան» «Յուվեից» բաց չթողեց, բայց թուրինցիներին պետք էլ չէր գոլ խփել: Այդ պատճառով էլ պաշտպանությունը կատալոնացիների թույլ կողմն է, և «Բարսելոնան» կխաղա հաղթանակի համար, որովհետև մնացած այլ ելք կնշանակի չեմպիոնական մրցավազքի ավարտ: Անպայման հաղթանակի համար խաղալը հանգեցնում է մեծ թվով գոլերի:

«Բարսելոնան» լավ է տրամադրված: Ինչպես հայտնում են հանդերձարանի աղյբուրները, որոնց հղում է անում կատալոնական մամուլը, թիմը տպավորված էր «Յուվենթուսի» դեմ խաղից հետո երկրպագուների ցուցադրած աջակցությամբ: Ես եղել եմ «Նոու Կամպում», և մի փոքր զարմացած էի, թե ինչպես երկրպագուները խաղավերջում երկրպագեցին թիմին: Հասկանալի էր, որ «Բարսան» դուրս է մնում ՉԼ-ից, բայց վերջին 5 րոպեներին «Նոու Կամպի» երկրպագուները երգում էին, թափահարում դրոշակները, բղավում էին, այնպես, կարծես թիմը հաղթում է Չեմպիոնների լիգան: Անկեղծ ասած, դա շատ տպավորիչ պահ էր և վստահություն ֆուտբոլիստների նկատմամբ: Նրանք զգացին դա և պատրաստ են պայքարել, որովհետև եթե «Բարսելոնան» չհաղթի «Սանտիագո Բեռնաբեուում», ապա մրցաշրջանը փաստացի կավարտվի, և կմնա միայն «Ալավեսի» հետ գավաթային եզրափակիչը, իսկ առաջնության մյուս խաղերը ձևական բնույթ կկրեն:

«Բարսելոնան» ամեն ինչ կանի, որ նման բան տեղի չունենա, բայց կարծում եմ, որ ռեսուրսները դրա համար չեն բավականացնում: Խաղը մեծ թվով գոլեր է խոստանում: Գոլերի փոխանակության և տոտալ շատի գործակիցները շատ ցածր են, այդ պատճառով էլ խորհուրդ եմ տալիս կապել 2 խաղադրույքները: Առաջին խաղադրույքը՝ «երկուսն էլ կխփեն առաջին խաղակեսում», երկրորդը՝ «երկուսն էլ կխփեն երկրորդ խաղակեսում»: Գործակիցը 2 դեպքում էլ պետք է 2-ից բարձր լինի, որովհետև խաղակեսերից մեկում գոլերի փոխանակությունն ապահովում է այս 2 խաղադրույքների գումարային հաղթանակը: Կարող են գրանցվել 2:2, 3:2, 2:3 հաշիվները: Այնպիսի հրաշալի հարձակվողների ու կիսապաշտպանների հետ, որոնք ունեն թիմերն իրենց կազմում միջակ պաշտպանության պայմաններում, ամեն ինչ հնարավոր է: Կարծում եմ, որ շատ գոլեր տեսնելու շանսերը մեծ են:

Այսպիսի մտքեր այս հանդիպման վերաբերյալ: Հուսով եմ, որ հանդիպումը կարդարացնի սպասելիքները, այլ ոչ թե կդասավորվի այնպես, ինչպես առաջին շրջանում, երբ Ռամոսի 90-րդ րոպեին խփած գոլը հրաշալի սցենար ապահովեց, բայց երկու թիմերի խաղի որակն էլ ամենաբարձր մակարդակի չէր: Հուսանք, որ «Սանտիագո Բեռնաբեուում» ավելի բովանդակալից խաղ կտեսնենք, չնայած, անկեղծ ասած, այնքան էլ վստահ չեմ:

Շնորհակալություն ուշադրության համար: Կլասիկոյի սպասումներով ձեզ հետ էր Ալեքսանդր Վիշնեվսկին: Ցտեսություն:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 33-րդ տուր
22:45/23 ապր
«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 33-րդ տուր
22:45/23 ապր
«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 33-րդ տուր
22:45/23 ապր
«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ