Ռեալ Մադրիդ — Ատլետիկո Մադրիդ. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

22:45, 02 մյս 2017

Ողջույն Իսպանական Ֆուտբոլի սիրահարներ։ Ոչ, այսօր չկա Լա Լիագայի հանդիպումներ, այսօր Իսպանական կիասաեզրափակչի առաջին խաղն է Չեմպիոնների Լիագյում։ Երևանի ժամանակով 22:45 -ին մեկնարկում է Ռեալ Մադրիդ — Ատլետիկո Մադրիդ մենամարտը։ Ինչպես որ պնդում են իսպանական լրավատվամիջոցներն ու ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները՝ այս զույգի ձևավորումը զերծ չմնաց տաքեցված գնդակների խարդախությունից և մենք ունենք արդեն սովորական դարձաց Իսպանական ակումբների գերակայությունը Չեմպիոնների Լիգայում, այս անգամ կիսաեզրափակչի ֆորմատով։
Մադրիդյան դերբին անհնար է պատկերացնել առանց ֆիզիկակն գերլարված ուժանի պայքարի, առանց կեղտոտ խաղի, բողոքների ու ընդհարումների։ Երևի թե այդ պատճառով խաղի գլխավոր րցավար նշանակվել է անգլիացի Մարտին Ատկինսոնը, և հույս կա, որ այսօր մրցավարությունը չի լինի կողմնապահ, ինչպես, որ ակումբներից մեկը սովոր է։
Ռեալի մոտ խաղային ծանրություն է նկատվում, հիմնական կազմը ակնհայտ հոգնած է, իսկ փոխարինողները ընդհակառակը խաղում են ավելի խանդավառորեն՝ Խամեսը, Իսկոն, Մորատան, Ասենսյոն վերջին հանդիպումներում ուղղակի հրավառություն են կազմակերպում խաղադաշտում։ Իսկ Զիդանը վերցրեց և երեք օր առաջ խաղաց հիմնական կազմով վալենսիայի դեմ, և եթե այսօր նա դուրս բերի նույն կազմը, ապա Ատլետիկոն լավ շանսերով կհեռանա Սանտյագո Բեռնաբեուից։
Ատլետիկոն նույնպես ունի խնդիրներ, բայց կապված է այն վնասվածքների հետ։ Այս պահին Դիեգո Սիմեոնեն չունի աջ պաշտպան և ստիպված է փոխարինող գտնել այլ դիրքերի ֆուտբոլիստների միջից, կամ խաղադաշտ դուրս բերել կիսատ-պռատ վերականգնված Շիմե Վրսալյկոին։
Ռեալը իհարկե խաղալու է հարձակվողական ֆուտբոլ, Զիդանի սաները չեն կարողանում խաղալ այլ տակտիկայով, այլ բան է, թե որքան նրանց կթողի խաղալ իրենց խաղը Աթլետները։
Սիմեոնեյի տղաները առաջին րոպեից կփորձեն պահել 0:0 հաշիվը, իսկ խաղի ավարտին կփորձեն անցնել որոշիչ գործողությունների։ Եթե Ռեալը այնուամենայնիվ առաջինը գոլի հեղինակ դառնա, Ատլետիկոն գրոհները կսկսի երկորդ խաղակեսի հենց սկզբից։ Ամեն դեպքում ես տեսնում եմ Գոլ Գրիզմանի և ընկերների կատարմամբ հեց երկրորդ խաղակեսում։
Սպասում եմ կատաղած պայքար և վնասվածքների շարան իմ կողմից ամենաչսիրված ակումբների մոտ, այնպես որ այսօր ես երկրպագելու եմ Ատկինսոնին։ Շնորհակալություն

Օրդինար: Պարտված
22:45/2 մյս
Ռեալ Մադրիդ - Ատլետիկո Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
22:45/2 մյս
Ռեալ Մադրիդ - Ատլետիկո Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ