«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 28 մյս 2016
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Սիմեոնեի թիմը հիմնական ժամանակում նվազագույնը 2 անգամ կգրավի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը:

Բնականաբար, Չեմպիոնների լիգայի եզրափակչում պատահական թիմեր չեն հայտնվում: Ուստի առանձնացնել թիմերից մեկին` սխալ կլինի: Իհարկե` առաջին հայացքից Մադրիդի «Ռեալը» բոլոր առումներով գերազանցում է իր մրցակցին:

Ինչի՞ հաշվին կարող է հաղթել «Ռեալը».

1. Կազմի ընտրություն — «Սերուցքայինների» հիմնական կազմի ֆուտբոլիստներից յուարքանչյուրն իր անունով, աշխատավարձով ու նվաճումներով անհամեմատ ավելի բարձր է գտնվում Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի տղաներից: Այո՛, «աթլետների» կազմում ևս շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները, սակայն բոլոր ամպլուաներում «Ռեալի» տղաներն ավելի ուժեղ են: Բացի դրանից, պահեստայինների նստարանի երկարության տեսանկյունից «Ռեալը» ևս շահեկան դիրքում է: Այնտեղ նստած են 50-60 միլիոնանոց տղաներ, և ցանկացած պահին Զիդանը կարող է ապավինել նրանց օգնությանը:

2. Եզրափակիչներում և կարևոր խաղերում հանդես գալու փորձ — Թեպետ վերջին տարիներին «Աթլետիկոն» զգալիորեն բարելավել է իր խաղն ու արդեն երկար ժամանակ է գտնվում է եվրոպական ֆուտբոլի բարձունքում, այնուամենայնիվ, մեծ խաղերում հանդես գալու փորձն առայժմ շատ չէ: «Ռեալի» տղաները ոչ միայն մեծանուն են, այլև իրենց ազգային հավաքականներում համարվում են առաջատար, անհատականություն: «Աթլետիկոյում» անհատականությունը խաղադաշտում չէ:

3. Քրիստիանո Ռոնալդու — Ցանկացած կամ գրեթե ցանկացած խաղում «Ռեալը» համարվում է ֆավորիտ, քանի որ թիմում է հանդես գալիս ՔրիՌոն: Պորտուգալացին այս մրցաշրջանը ևս հիանալի է անցկացնում և թիմին տանում իր հետևից: 2 տարի առաջ Լիսաբոնում նա գլխավոր գործող անձանցից չէր: Նրա աստղը խամրել էր Բեյլի ու հատկապես Դի Մարիայի փայլի ֆոնին: Հիմա պորտուգալացին ավելի մոտիվացված է և նպատակ ունի ոչ միայն ամրապնդել իր ռմբարկուական առաջատարությունը, այլ նաև նվաճել 3-րդ անհատական ՉԼ-ի գավաթը:

Ինչի՞ հաշվին կարող է հաղթել «Աթլետիկոն».

1. Թիմային խաղ — Շատ-շատերի կարծիքով «Աթլետիկոն» արժանի չէր եզրափակիչ դուրս գալուն: ՊՍՎ-ին թիմն անցավ մեծ դժվարությամբ, «Բարսելոնան» շրջանցվեց մեծ մասամբ մրցավարության շնորհիվ, իսկ կիսաեզրափակչում «Բավարիան» թերագնահատեց մրցակցին: Սակայն եթե այս ամենին նայենք այլ աչքերով, կհասկանանք, որ «Աթլետիկոյից» «ընտանեկան» ֆուտբոլ խաղացող թիմ գոյություն չունի: Թիմ, որը չունի վառ արտահայտված առաջատար կամ գերաստղ: Թիմ, որը երբեք հույսը չի դնում մրցավարության կամ մրցակցի սխալի վրա:

2. Հակագրոհներ — Մադրիդյան այս ակումբի գլխավոր զենքերից մեկը պաշտպանությունից արագ դուրս գալն է: Կազմում ընդգրկված ֆուտբոլիստների մեծամասնությունն ունիվերսալ է: Հակագրոհներն այստեղ չեն անցկացնում միևննույն ֆուտբոլիստները: 3 րոպեի տարբերությամբ 3 տարբեր ֆուտբոլիստներ կարող են Ուսեին Բոլտից ոչ պակաս արագ նետվել հակագրոհի: Եթե պաշտպանական գիծը հանդես գա անթերի, անգամ Մեսսին, Ռոնալդուն և նրանց կլոնները չեն կարողանա գոլով աչքի ընկնել:

3. Դիեգո Սիմեոնե — «Էլ Չոլոն», անկասկած, այսօրվա ամենակոլորիտային մարզիչն է և «աթլետների» վերջին հաջողությունների գլխավոր գրավականը: Գրեթե միշտ իմպուլսիվ, ակտիվ ու խաղի մեջ ընկղմված Սիմեոնեն ոչ մի վայրկյան չի դադարում օգնել, հուշել ու առաջնորդել իր տղաներին: Մարզչական աթոռին նստած անհատականանությամբ «աթլետներն» անհամեմատ գերազանցում են «սերուցքայիններին»: Զիդանի գործոնը լինելու է այս դիմակայության ամենագլխավոր հարցականը: Դրա շնորհիվ «Ռեալը» կամ կհաղթի, կամ կպարտվի:

Ակնկալում եմ ոչ այնքան գոլառատ հանդիպում` հաշվի առնելով թիմերի տակտիկական նախասիրությունները: Բայց ես ֆավորիտ եմ համարում «Աթլետիկոյին»:

Իմ կարծիքով՝ «Աթլետիկոն» այս խաղում առնվազն 2 գնդակ կխփի, այն էլ՝ հիմնական ժամանակում:

Օրդինար: Պարտված
ՉԼ, եզրափակիչ
22:45/28 մյս
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ