«Ռեալ» — «Էսպանյոլ». Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

22:45, 01 հկտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Լա Լիգայի 7-րդ տուրի «Ռեալ» — «Էսպանյոլ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ տանտերերը լավ կսկսեն առաջին խաղակեսը: 

«Էսպանյոլը» «Ռեալի» հետ խաղերում երբեք ջանք ու եռանդ չի գործադրում, որքան որ «Բարսելոնայի» հետ խաղերում է: «Թութակների» դեմ վերջին 9 խաղում «Ռեալը» նույնքան հաղթանակ է տարել: Դրանցից վերջին 6-ում 26:1 հաշվով: «Էսպանյոլի» թուլությունից հատկապես սիրում է օգտվել Կրիշտիանու Ռոնալդուն, ով նախանցյալ տարի զարմանալի վիճակագրություն ուներ. 20-րդ տուրից առաջ նա առաջնությունում իր գոլերի 40% «Էսպանյոլի» դեմ խաղերում էր խփել: Այնժամ Ռոնալդուն 5 գոլ խփեց «Էսպանյոլի» դեմ խաղում, իսկ հետո հեթ-տրիկ ձևակերպեց տնային հանդիպմանը:

Այժմ Զինեդին Զիդանի թիմը առաջնությունում առաջին տնային հաղթանակը տոնելու մեծ ցանկություն ունի: «Սերուցքայինները» տանը դեռևս ընդամենը երկու միավոր են վաստակել երեք խաղում, մինչդեռ նրանց արտագնա հաղթանակների ներկայիս շարքն արդեն գերազանցել է ակումբի նախորդ ռեկորդը: Դորտմունդում հաղթանակը ևս մեկ անգամ ցույց տվեց «Ռեալի» ուժը: Սակայն պետք է հաշվի առնել հարձակման գծում և պաշտպանության ձախ եզրում մադրիդցիների ունեցած կադրային խնդիրները: Վնասվածք ունեցող Մարսելոյի և Տեոյի փոխարեն Զիդանը ստիպված է լինում խաղադաշտ դուրս բերել Նաչոյին, ով այդքան էլ լավ չէ միանում գրոհներին: Այդ պատճառով մեկ այլ լատերալ Կարվախալը ստիպված կլինի երկու հոգու փոխարեն խաղալ: Միևնույն ժամանակ Զիդանը մինչխաղյա ասուլիսի ժամանակ հասկացնել է տվել, որ մեկնարկային կազմում կլինի «Ալավեսի» դեմ խաղում դուբլի հեղինակ դարձած Սեբալյոսը:

Ինձ թվում է, որ «Ռեալը» խնդիրներ չի ունենա: «Էսպանյոլն» ընթացիկ առաջնությունում մենապայքարներում հաղթանակների ցուցանիշով 20-րդ տեղն է զբաղեցնում: «Ռեալն» այդ արդյունքով երկրորդն է («Վալենսիայից» հետո): Ցանկանում էի առաջարկել տանտերերի ֆորայով հաղթանակը, բայց գործակիցները շատ ցածր էին: Այդ պատճառով ընտրում եմ առաջին խաղակեսի արդյունքով «Ռեալի» (-1) ֆորայով հաղթանակի տարբերակը: Զիդանի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում իր 11 գոլից 8-ը մինչև ընդմիջում է խփել:

Օրդինար: Վերադարձ
Լա Լիգա, 7-րդ տուր
22:45/1 հկտ
«Ռեալ» - «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ