«Ռեալ» – «Չելսի»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 12 ապր 2022
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Ռեալ» – «Չելսի» Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Չելսին» հյուր կգնա Մադրիդ: «Կապույտներն» այլևս կորցնելու ոչինչ չունեն: Նույնիսկ «Ստեմֆորդ Բրիջում», երբ ամեն ինչ վատ էր դասավորվում, Թոմաս Տուխելի տղաներն էլի գոլ խփելու հնարավորություն ունեին: «Չելսին» այդ խաղում 20 հարված կատարեց:

Իսկ մադրիդցիներն օգտագործեցին իրենց բոլոր հնարավորությունները: «Արքայական» ակումբն իր կազմում ունի Կարիմ Բենզեմա: Եթե ֆրանսիացին լավ մարզավիճակում է, գրեթե չի վրիպում:

«ՉԵլսին» հարձակման գծում անհույս էր, չնայած, պահեր ուներ: «Սաութհեմփթոնի» հետ խաղում լոնդոնցիները ցույց տվեցին, որ պահերի իրացման հետ ամեն ինչ կարգին է: Բայց պետք է խոստովանել, որ «Սրբերն» էլ շատ ազատություն տվեցին մրցակցին: «Չելսին» հաղթեց խոշոր հաշվով, իսկ նման հաղթանակները դրական են ազդում թիմի հոգեբանության վրա:

«Ռեալի» հետ խաղում անգլիական թիմը կորցնելու ոչինչ չունի, պետք է առաջ գնալ, գրոհել, իսկ պահեր կլինեն:

Ինձ թվում է, որ բաց խաղ է ընթանալու: Այդ պատճառով էլ ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/12 ապր
«Ռեալ» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ