«Ռեալ» — «Բրյուգե». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:55, 01 հկտ 2019
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Ռեալ» — «Բրյուգե» հանդիպման վերաբերյալ:

«Ռեալ»-ը շատ լավ տեսք ունի վերջին շրջանում: Այն բանից հետո, ինչ թիմը Չեմպիոնների լիգայում 0:3 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, Մադրիդը խաղերի լավ շարք է անցկացրել, որում սովորել է գոլ բաց չթողնել: Գոլ չի բաց թողել «Սևիլիա»-ից, «Օսասունա»-ից և «Ատլետիկո»-ից: Դերբիում պաշտպանությունում լավ էր գործում:

«Բրյուգեն» անզիջող է, բայց «Ռեալը» մնում է «Ռեալ»: Զիդանի թիմը պետք է տանը «Բերնաբեուում» հաղթի ՊՍԺ-ին 0:3 պարտվելուց հետո:

Կարծում եմ՝ «Ռեալն» այժմ լավ շանսեր ունի «չոր» հաշվով կրկին խաղալու: Բելգիացիները վերջին շրջանում շատ են խփում, այո՛, բայց այնտեղ մրցակիցների մակարդը ցածր է, քան Չեմպիոնների լիգայի երեք անընդմեջ գավաթ նվաճած թիմի մոտ:

Ես խաղադրույք կկատարեի 1,87 գործակցով ««Ռեալի» (-1,5) ֆորայով հաղթանակի վրա: Նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ կհաղթեն «սերուցքայինները»: Եվ քանի որ «Ռեալը» զգացել է, թե ինչ է խաղալը և գոլ բաց չթողնելը, ապա կարելի է 2,40 գործակցով ընտրել տանտերերի «չոր» հաշվով հաղթանակը: Ինչու չդիմել ռիսկի, 2:0, 3:0 միանգամայն կարող է լինել:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
20:55/1 հկտ
«Ռեալ» - «Բրյուգե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ