«Ռեալ» — «Բետիս»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

14:00, 19 մյս 2019
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության վերջին տուրի «Ռեալ» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ։ Ռոբերտի կարծիքով, «արքայական» ակումբը մրցաշրջանը կավարտի չոր հաշվով հաղթանակով։

Իսպանիայի առաջնության ավարտական տուրում տեղի կունենա անչափ հետաքրքիր հանդիպում։ «Ռեալը» տանը կմրցի «Բետիսի» հետ։ Անկասկած, եթե հանդիպումն ունենար մրցաշարային նշանակություն, խաղին կտրվեր այլ սցենար և կարվեր այլ կանխատեսում։ Բայց․․․ «Բետիսը» Մադրիդ է ժամանել հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներում հանդես գալու բոլոր հույսերը կորցրած։ Այնպես չէ, որ Զիզուի թիմը մոտվացված է։ «Ռեալը» վերջին շրջանում ձախողվում է ամենավատ ձևով, սակայն եթե նկատեք, դա հիմնականում տեղի է ունենում արտագնա մրցավեճերում․ տանը «գալակտիկոսները» անհամեմատ ստաբիլ են։ Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ «Ռեալն» այս խաղում չոր հաղթանակ կտանի։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2018-19․ 38-րդ տուր
14:00/19 մյս
«Ռեալ» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ