«Ռեալ» – «Աթլետիկ»․ Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

23:55, 01 դկտ 2021
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Ռեալ» – «Աթլետիկ» Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայում շաբաթվա ընթացքում կայանալու են Գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչի հանդիպումները։ Սակայն չեմպիոնը, փոխչեմպիոնն, ինչպես նաև Գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակիցներն ազատված են մեկնարկային 2 փուլերից, քանի որ ձմռանը Սաուդյան Արաբիայում պետք է վիճարկեն Իսպանիայի Սուպերգավաթը։ Ի դեպ, այդ մրցաշարի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» մրցելու է Մադրիդի «Ռեալի» հետ։

Այժմ «Բարսելոնան» և «Աթլետիկոն» կհանգստանան, իսկ «Ռեալը» ստիպված է լինելու մրցել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։

Կառլո Անչելոտիի թիմը հիանալի հնարավորություն ունի պոկվելու մրցաշարայաին աղյուսակում։ «Արքայական ակումբը» վերջապես կանցկացնի 9-րդ տուրից հետաձգված հանդիպումը։

Նախորդ տուրում մադրիդցիները կարևոր հաղթանակ տարան «Սևիլիայի» նկատմամբ։ «Ռեալն», իրոք, արժանի հաղթանակ տարավ և, ընդհանրապես, թիմն այժմ շատ լավ մարզավիճակում է։ Քիչ է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների թիվը։

Բիլբաոյի թիմը 5 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարք ունի։ Մարսելինոյի թիմը պարտվել է «Կադիսին» և 4 անընդմեջ ոչ ոքի խաղացել։ Նման իրավիճակում «Աթլետիկը» դժվար թե կարողանա առավելության հասնել «Սանտյագո Բերնաբու» ստադիոնում։

«Ռեալի» կազմում փայլուն մարզավիճակում են Կարիմ Բենզեման և Վինիսիուս Ժունիորը։ Բրազիլացին շքեղ գոլի հեղինակ դարձավ նաև «Սևիլիայի» հետ խաղում։ Այնպես որ, նման իրավիճակում Մադրիդը պետք է որ հաղթի։

Շեշտը դնել միայն «Ռեալի» հաղթանակի վրա, անհետաքրքիր է, այդ պատճառով էլ ընտրում եմ «Ռեալը» կհաղթի է 1-2 գոլի տարբերությամբ խաղադրույքը։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:55/1 դկտ
«Ռեալ» - «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ