Քյոլն — Հոֆենհայմ. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

22:30, 21 ապր 2017

Ողջույն Գերմանական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր` Երևանի ժամանակով 22:30-ին, Բունդեսլիգայի հերթական տուրի շրջանակում կկայանա ուրբաթօրյան հանդիպումը՝ “Քյոլնի Այծերը” ընդունելու են “Գյուղացիներին”:
Վերլուծությունը սկսենք Հյուրերից։ Ընթացիկ մրցաշրջանում Հովենհայմի միակ նպատակն է պահել 3-րդ տեղը և դուրս գալ չեմպիոնների լիգայի խմբային փուր առանց որակավորման փուլի։ Դա անելը հեշտ չի լինի, քանզի հետապնդող Դորտմունդի Բորուսիան ետ է մնում ընդամենը մեկ միավորով և Չեմպիոնների լիգայի քարորդ եզրափակչում կրած պարտությունից հետո կենտրոնանալու է այդ հորիզոնականը հոֆենհայմից խլելու վրա։ Հոֆենհայմը խաղում է բաց՝ հարձակվողական ֆուտբոլ, իսկ հյուրընկալվելիս գրեթե միշտ փոխանակվում է գոլերով մրցակիցների հետ։ Այս խաղում նրանք խաղալու թն իրենց ֆուտբոլը և ձգտելու են միավորներ չկորցնել։
Տան տերերը՝ Սուրբ քաղաքի ներկայացուցիչները նույնպես ունեն նպատակ հանդես գալու Եվրոպական մրցաշարերում, ավելի կոնկրետ Եվրոպա Լիագայում։ Այս պահին զբաղեցրած 7-րդ տեղը դեռ թույլ չի տալիս դա, քանզի Գերմանիայի Գավաթակրին հասանելի տեղը, կարող են վերցնել Կիսաեզրափակչում մրցող Մյունխենգլադբախի Բորուսսիան և Այնտրախտը։ Այդ պատճառով Քյոլնը ձգտելու է միավորներ հավաքել և բարձրանալ մեկ հորիզոնական վերև, որտեղ տեղակայված է Ֆրայբուրգը և գերազանցում է այսօրվա Տան-տերերին մեկ միավորով։ Ընդհանուր առմամբ երեք Եվրոպա Լիագայի ուղեգրի համար պայքարում են 8 ակումբ, իսկ մնացել է հինգ տուր, գումարած երեք խաղ Գավաթում։ Ստացվում է, որ երկու ակումբներին էլ միայն հաղթանակներ են պետք, կամ գոնե վաստակած միավորներ պայքարը շարունակելու համար։
Թիմերի մեկնարկային կազմերը գրեթե մարտական են, հիմնական բոլոր ֆուտբոլիստները վերականգնվել են վնասվածքներից և պատրաստ են հանդիպմանը։ Բացակայում է միայն Հոֆենհայմի գերմանացի կիսապաշտպան Բենժամին Հյուբները, այն էլ դեղին քարտերի պատճառով։
Այս պարագայում ես միշտ առաջարկում եմ խաղալ տան տերերի վրա, բայց այսօր մեծ եմ համարում ոչ-ոքիի հավանականությունը, այդ պատճառով կփոխեմ խաղադրույքը։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Հաղթած
22:30/21 ապր
Քյոլն - Հոֆենհայմ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ