ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի». Մեսին կդառնա գոլի հեղինակ

23:00, 28 սպտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում ՊՍԺ-ն կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթիին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում Լիոնել Մեսին կդառնա գոլի հեղինակ և երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Այս խաղի հետ կապված մի շարք ինտրիգներ կարելի է գտնել։ Կխփի՞ Մեսին առաջին գոլը, Նեյմար-Մբապե-Մեսի եռյակն արդյունավետ կլինի՞, կկարողանա՞ Պոչետինոն արդեն լավ կազմով հաղթել Գվարդիոլային։ Ինձ համար ամենահետաքրքիրը Լեո Մեսիի հնարավոր գոլն է այս խաղում։ Արգենտինացին վնասվածքի պատճառով փոխարինվել էր «Լիոնի» հետ խաղում և դրանից հետո 2 հանդիպում բաց թողել։ Մեսին արդեն մարզվում է ՊՍԺ-ի ընդհանուր խմբում և պատրաստ է այս խաղին։

Չնայած սարսափազդու հարձակման գծին՝ թիմում վերջին խաղերում գոլ են խփում Աշրաֆ Հակիմին, Իդրիսա Գեյեն, Յուլիան Դրաքսեր և Անդեր Էռերան։

«Մանչեսթեր Սիթին» հիանալի հանդիպում անցկացրեց «Չելսիի» հետ և հաղթեց նվազագույն հաշվով։ Թվում է, որ Գվարդիոլայի թիմը ֆավորիտ է, սակայն, կարծում եմ, որ դա այդքան էլ միանշանակ չէ։ Հաշվի առնելով առաջին տուրում «Բրյուգեի» հետ ոչ ոքին՝ ՊՍԺ-ն այս խաղում, միանշանակ, պետք է պայքարի հաղթանակի համար։ Ներքին առաջնությունների խաղերը պետք չէ համեմատել Չեմպիոնների լիգայի խաղերի հետ։ Այո, երկու թիմերի համար էլ երազանք է այս մրցաշարը հաղթելը, բայց խմբային փուլում, այն էլէ մրցաշրջանի այս հատվածում, ոչ բոլոր թիմերն են խաղում ուժերի առավելագույն չափով։

Այս խաղի համար ընտրել եմ՝ Մեսին գոլ կխփի և երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․98 գործակիցը։ Հանդիպման ելքը գուշակելը բարդ է, այդ պատճառով էլ կարելի է ընտրել այսպիսի խաղադրույք՝ սպասելով ՊՍԺ-ի աստղային նորեկի առաջին գոլին։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/28 սպտ
ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ