ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 28 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղի վերաբերյալ։

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում 1։1 խաղաց համեստ «Բրյուգեի» հետ։ Փարիզցիներն առանձնապես ոչնչով աչքի չընկան։ Տպավորություն էր, որ Մաուրիսիո Պոչետինոյի կոլեկտիվը խաղում էր էկոնոմ ռեժիմով ու պատժվեց։

Ներքին առաջնությունում ՊՍԺ-ն առավել քան վստահ է ընթանում՝ 8 խաղ և նույնքան հաղթանակ։ Բայց պետք է ասել, որ թիմը, նման հզոր հարձակման գիծ ունենալով, չի տպավորում։ Կորել է փարիզցիների երբեմնի վառ խաղը։ Մի խոսքով՝ ՊՍԺ-ն «ծույլ» ֆուտբոլ է ցուցադրում, ինչը հիասթափություն է առաջացնում երկրպագուների շրջանում։

«Մանչեսթեր Սիթին» շատ լավ ընթացք է հավաքել։ Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Քաղաքաբնակները» կարևոր հաղթանակ տարան հզոր «Չելսիի» նկատմամբ։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա Խոսեպ Գվարդիոլայի թիմը խմբային փուլը սկսեց «Լայպցիգի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակով։ «Մանչեսթեր Սիթին» կարգավորել է խաղը գրեթե բոլոր օղակներում, այո՛, կան մանր թերություններ, բայց թիմն այնքան հզոր է գործում, որ թերացումներն էական ազդեցություն չեն ունենում խաղի ելքի վրա։

Լիոնել Մեսին ու Մարկո Վերատին վերականգնվել են վնասվածքից և վերադարձել են ՊՍԺ-ի ընդհանուր խումբ։ Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ կմասնակցեն «Սիթիի» հետ դիմակայությանը։

ՊՍԺ-ն խաղալու է տանը, բայց, ըստ իս, այդ փաստը փարիզցիներին ֆավորիտ չի դարձնում։ Գվարդիոլան Պրեմիեր լիգայում մեկ անգամ չէ, որ հաղթել է Պոչետինոյին։ Այս դիմակայությունն առաջին հերթին մարզչական է։ Կարծում եմ՝ Գվարդիոլան ավելի ճկուն է, մնում է, որ ֆուտբոլիստները խաղադաշտում կյանքի կոչեն մարզչի գաղափարները։

Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթին» կհաղթի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.34 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/28 սպտ
ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ