Պրեմիեր լիգա. «Բրենտֆորդ» – «Արսենալ». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 13 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Բրենտֆորդ» – «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղի վերաբերյալ։

«Զինագործների» ղեկավարությունը լուրջ փոփոխություններ էր խոստացել նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, ինչն առայժմ, այնքան էլ չի զգացվում։ Լոնդոնյան ակումբի թիվ մեկ նպատակը կրկին Եվրոպա վերադառնալն է, բայց դրա համար լուրջ ջանքեր են հարկավոր։

Տրանսֆերային շուկայում «Արսենալն» այնքան էլ ակտիվ չէր։ Միակ լուրջ ձեռքբերումը, թերևս, «Բրայթոնի» 23-ամյա պաշտպան Բեն Ուայթն է։ Ծագող աստղի համար լոնդոնցիները վճարեցին 50 միլիոն ֆունտ սթերլինգ և հայտնվեցին երկրպագուների սուր քննադատության տակ։

Նման տրանսֆերային քաղաքականությամբ Միկել Արտետայի կոլեկտիվը դժվար թե հավակնի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելուն։ Իսպանացի մասնագետը նախորդ մրցաշրջանում կարգի բերեց թիմի խաղը պաշտպանությունում։ Ֆուտբոլիստները սկսեցին ավելի կարգապահ գործել դաշտում, սակայն դժվարությամբ էին ընկալում մարզչի խաղային փիլիսոփայությունը։ Միջմրցաշրջանային հատվածում Արտետան լուրջ աշխատանք է տարել այդ ուղղությամբ։ Թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը։

«Արսենալը» տաղանդավոր ֆուտբոլիստների պակաս չունի, իսկ առջևի գծում՝ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, Նիկոլյա Պեպեն, Ալեքսանդր Լյակազեթը և Գաբրիել Մարտինելին ավելի հարուստ են դարձնում գլխավոր մարզչի ներկապնակը։

«Զինագործների» ղեկավարությունն առայժմ վստահում է Խոսեպ Գվարդիոլայի «աշակերտին», սակայն ժամանակն է արդյունքներ գրանցել և ուրախացնել երկրպագուներին։

«Արսենալը» մեկնարկային տուրում պարտավոր է երեք միավոր վաստակել, քանի որ հաջորդ տուրում ընդունելու է ՉԼ-ի գործող հաղթող և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր «Չելսիին», իսկ հետո հյուր է գնալու Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

«Բրենտֆորդն» ավելի քան 70 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է անգլիական ֆուտբոլի էլիտա։ Թիմը գլխավորում է դանիացի Թոմաս Ֆրանկը։

47-ամյա մասնագետը Դանիայի ֆուտբոլային միության կողմից ճանաչվել է 2020 թվականի լավագույն մարզիչ։ Ֆրանկն ամուր թիմ է կառուցել։ «Մեղուները» նախորդ մրցաշրջանում ագրեսիվ և գեղեցիկ ֆուտբոլ էին ցուցադրում։ Թիմում մեծ դեր ունի անգլիացի հարձակվող Այվեն Թոնին։ 25-ամյա խաղացողը Չեմպիոնշիփում 33 գոլ է խփել և 10 ասիստ կատարել։

«Բրենտֆորդի» առաջնային խնդիրը Պրեմիեր լիգայում հաստատվելն է և լավ մեկնարկը կարող է հոգեբանորեն դրական ազդեցություն ունենալ։ Նորեկը խաղալու է սեփական դաշտում ու փորձելու է օգտագործել այդ հանգամանքը։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ն առաջարկում է 1.89 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ
23:00/13 օգս
«Բրենտֆորդ» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ