Պորտուգալիա — Իսպանիա. Դենիս Կազանսկու կանխատեսումը

22:00, 15 հնս 2018
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Պորտուգալիա — Իսպանիա հանդիպման վերաբերյալ: Հայտնի մեկնաբանը կանխատեսում է, որ գոլառատ խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով:

Հենց առաջին տուրում լուրջ պայքար կլինի, և դա լավ է ԱԱ-ի համար: Բոլորին է հայտնի Իսպանիայի հավաքականի հետ տեղի ունեցածը: Սպորտային տնօրեն Ֆերնանդո Հիերոն կգլխավորի ընտրանին: Իհարկե, դա հոգեբանորեն կազդի իսպանացիների վրա: Կարծում եմ, որ եթե «Ֆուրիա ռոխան» մինչ մարզչական փոփոխությունը Պորտուգալիայի դեմ խաղում ֆավորիտ էր, ապա հիմա դա այնքան էլ այդպես չէ:

Պորտուգալիայի ընտրանին գեղեցիկ խաղ ցուցադրեց Ալժիրի դեմ, բայց Իսպանիան լրիվ այլ մակարդակի մրցակից է:

Երկու թիմերն էլ վերջին շրջանում լավ չեն պաշտպանվում: Եթե որակավորման փուլում Իսպանիան լավ էր գործում պաշտպանությունում, ապա հետո սկսեց անընդհատ գոլեր ընդունել և ընդամենը 1 «չոր» հանդիպում է անցկացրել: Իհարկե, դա զարմացնում է:

Կարծում եմ՝ Կրիշտիանուն գիտի, թե ինչպես խաղալ իսպանական պաշտպանության դեմ, իսկ իսպանական հարձակումը պետք է որ բավական հանգիստ լինի արդեն վետերան պորտուգալացի պաշտպանների դեմ: Առաջարկում եմ խաղադրույք կատարել «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլ» տարբերակի վրա:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, B խումբ, առաջին տուր
22:00/15 հնս
Պորտուգալիա — Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ