Պորտուգալիա – Ֆրանսիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:00, 10 հլս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրո-2016-ի եզրափակիչ Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ, որը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Նա կարծում է, որ մրցաշարի տանտերերը հիմնական ժամանակում կհաղթեն:

Հավանաբար ի սկզբանե քչերն էին այսպիսի եզրափակչի սպասում: Բայց Պորտուգալիան ու Ֆրանսիան հասան որոշիչ խաղին, ինչը նշանակում է, որ արժանի են դրան: Ինձ համար եզրափակչում ֆավորիտը Ֆրանսիան է, այն էլ բավական ակնհայտ: Իհարկե, Պորտուգալիան կենտրոնացած է կազմակերպված խաղի վրա, առաջին հերթին փորձում է բաց չթողնել: Բայց ինձ թվում է՝ Ֆրանսիան այնքան ուժեղ հարձակում ունի, որ պորտուգալացիները ոչինչ չեն կարող անել, նույնիսկ եթե Պեպեն կազմ պատրաստ լինի: Նույնիսկ Խորվաթիան այդպիսի ուժեղ հարձակման գիծ չուներ, էլ չեմ խոսում Ուելսի ու Լեհաստանի մասին: Գրիզմանն այնպիսի մարզավիճակում է, որ միայնակ կարող է լուծել բոլոր մրցակիցների հարցերը: Իհարկե, դա ուղղակի հրաշալի է: Անհավատալի առաջընթաց գրանցեց Գրիզմանը: Կարծում եմ, որ շրջանցել բոլոր պորտուգալացիներին չի ստացվի:

Չենք մոռանում սեփական հարկի գործոնը: Կարծում եմ, որ Ֆրանսիան կնվաճի գավաթը, այն էլ հիմնական ժամանակում: Նաև ռիսկի եմ դիմում և առաջարկում Ֆրանսիայի 2:0 հաշվով հաղթանակը: Ըստ իս, դա եզրափակչի ամենահավանական ելքն է:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016, եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ