«Պորտու» — «Յուվենթուս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:00, 18 փտր 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պորտու» — «Յուվենթուս» առաջին խաղի վերաբերյալ:

«Պորտուն» կընդունի «Յուվենթուսին»: Այստեղ ամեն ինչ նորմալ է. պորտուգալական ակումբն իր հարկի տակ՝ «Դրագաու» մարզադաշտում կխաղա: Սակայն ինքը «Պորտուն» ոչ-ոքի արդյունքների շարք է սկսել: Պորտուգալացիները 4 անընդմեջ անգամ ոչ-ոքի են խաղացել. «Բելենենսեշի» հետ, երկու անգամ՝ «Բրագայի» ու վերջին տուրում փրկվեցին «Բոավիշտայի» դեմ հանդիպմանը:

Իսկ «Յուվենթուսը» վերջին երկու խաղում գոլ չի խփել. «Ինտերի» դեմ գավաթային պատասխան հանդիպմանն աչքի չընկան, իսկ հետո Ա Սերիայում առանց գոլի հեռացան Նեապոլից (0:1): Թեև թուրինցիները «Նապոլիի» դեմ խաղում բավական պահեր ունեին: Թե ինչպես Ռոնալդուն վրիպեց երկու մետրից՝ բարդ հարց է:

Սակայն Չեմպիոնների լիգան մնում է Չեմպիոնների լիգա: «Յուվենթուսն» այս մրցաշարի հետ կապված իր հաշվարկներն ունի: «Ծեր սինյորան» կադրային շատ խնդիրներ ունի (հարցականի տակ է Դիբալայի և Կուադրադոյի մասնակցությունը), Պիրլոն պետք է կոտրի գլուխը, որպեսզի հասկանա, թե ինչպիսի մարտավարությամբ խաղա այս հանդիպմանը և ինչպես ճիշտ գնահատի ներկայիս «Պորտուին»: Գլխավորը, որ չթերագնահատեն մրցակցին: Այո՛, «Յուվեն» ակնհայտ ֆավորիտ է, սակայն «Պորտուն» այս մրցաշարում մեկ անգամ չէ անակնկալ մատուցել տարբեր կարգերի թիմերի:

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Չեեմպիոնների լիգայի լիգայի պատմության լավագույն ռմբարկուն, խմբային փուլի վերջին երեք խաղում մշտապես աչքի է ընկել: Նա ընդհանուր 4 գոլ է խփել, որից երկուսը՝ «Բարսայի» դեմ կարևոր խաղում: Պորտուգալացու համար սկբզունքային էր կատալոնացիներին գոլ խփելը: Բացի այդ, Կրիշտիանուն վերադառնում է Պորտուգալիա, իսկ հայրենիքում խաղերը նրա համար միշտ յուրահատուկ ենթատեքստ ունեն, մանավանդ, որ նա «Սպորտինգի» սան է: Այնպես որ, «Պորտուի» դեմ հանդիպումը նրա համար սկզբունքային մարտահրավեր է:

Կանխատեսման համար շատ բարդ խաղում ես խաղադրույք կկատարեի Ռոնալդուի գոլի վրա: Հասկանալի է, որ «Յուվենթուսը» վերջին խաղերում անարդյունավետ է, իսկ այստեղ էլ «Պորտուն» դժվար թե բացվի: Որպես կանոն, նա բոլորից շատ է գոլ խփում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: Երբ անհրաժեշտ է թիմի խաղն իր վրա վերցնել, Կրիշտիանուն դա հիանալի է անում՝ չնայած, որ 36 տարեկան է:

Իմ կանխատեսումը 2,03 գործակցով «Կրիշտիանու Ռոնալդուն գոլ կխփի»-ն է:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
00:00/18 փտր
«Պորտու» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ