«Պոգոն» – «Ռադոմյակ»: Կանխատեսում և խաղադրույք

23:30, 04 մրտ 2022
Լեհաստանի առաջնության 24-րդ տուրում «Պոգոնը» կհյուրընկալի «Ռադոմյակին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

«Պոգոնը» նախորդ խաղը լիովին ձախողեց։ Լինելով առաջին տեղում՝ թիմը 0։3 հաշվով պարտվեց անմիջական մրցակից «Լեխին»։ Շուրջ 70 րոպե խաղալուց հետո թվում էր, թե թիմերը հանդիպումը կավարտեն ոչ-ոքի, բայց․․․ 6 րոպեում «Պոգոնը» 3 գոլ բաց թողեց։ Դա ևս մեկ անգամ ապացուցեց, որ այսպիսի խաղերում թիմը փորձի պակաս ունի։ «Պոգոնը» երբեք չեմպիոն չի դարձել և չդիմացավ մեծ ճնշմանը։

Բայց, ոչինչ կորած չէ։ «Լեխը» 23 խաղից հետո 48 միավորով առաջին տեղում է, իսկ «Պոգոնը» հետ է 2 միավոր։ Պետք է մոռանալ այս պարտությունն ու շարժվել առաջ՝ հատկապես, որ այս խաղը նույնպես տնային է լինելու։

«Ռադոմյակը» 39 միավորով 4-րդ տեղում է։ Վերջին 5 խաղերից հաղթել է 2-ը, 2 անգամ պարտվել է, 1 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։

Կարծում եմ, որ դաշտի տերերը կհաղթեն։ Vbet-ը «Պոգոնի» հաղթանակի համար սահմանել է 1․69 գործակիցը։ «Լեխի» դեմ խաղից բացի, մյուս հանդիպումներում «Պոգոնը» կարողացել է կամային որակներ դրսևորել և նույնիսկ հաղթանակ կորզել հանդիպման վերջնամասում։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նախորդ խաղում փոխարինման էր դուրս եկել ընդմիջմանը, բայց արդյունավետ գործողություններով աչքի չընկավ։ Կարծում եմ, որ այս խաղում ևս հայ կիսապաշտպանը գուցե չլինի մեկնարկային կազմում։ «Պոգոնի» հարձակման գիծը, ընդհանուր առմամբ, արդյունավետ է գործում, պարզապես նախորդ խաղը վերը նշված պատճառներով չստացվեց։

Օրդինար: Հաղթած
Լեհաստանի առաջնություն
23:30/4 մրտ
«Պոգոն» – «Ռադոմյակ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ