«Պոգոն» – «Լեխ»։ Կանխատեսում և խաղադրույք

18:00, 26 փտր 2022
Լեհաստանի առաջնության (Էկստրակլասայի) 23-րդ տուրում առաջատար «Պոգոնը» կհյուրընկալի երկրորդ տեղում ընթացող «Լեխին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

«Լեխը» նախորդ տուրում ոչ-ոքի խաղաց և նահանջեց երկրորդ տեղ։ Թիմը 22 խաղից հետո 45 միավոր ունի և 1 միավորով է զիջում առաջատար «Պոգոնին»։ Թիմերը գրեթե միանման ցուցանիշներ ունեն՝ 13-ական հաղթանակ, 17-ական բաց թողած գոլ։ «Պոգոնը» խփել է 40, իսկ «Լեխը»՝ 45 գոլ։

Թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերում 2 անգամ հաղթել է «Լեխը» (4:0 և 1։0)։ Մեկ անգամ հաղթել է «Պոգոնը» (4:0) և 2 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի (0:0, 1:1):

«Պոգոնի» կազմում փայլում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Հայ կիսապաշտպանն արդեն 2 գոլ է խփել։ Նախորդ տուրում խփած գոլը, հետագայում գրանցվել էր մրցակցի դարպասապահի վրա՝ որպես ինքնագոլ։

Հաշվի առնելով թիմերի վերջին ելույթները, դժվար է ասել, թե ինչ կարող ենք սպասել այս խաղում։ Անկասկած, «Պոգոնի» համար ոչ-ոքին լավ արդյունք կլինի։ Բայց մյուս կողմից էլ թիմը խաղալու է տանը և կփորձի հաղթել։

Կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ չի լինի։ 2 տարբերակ էի դիտարկում։ Առաջինը՝ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ, իսկ երկրորդը՝ 2 թիմերը գոլ կխփեն։ Ընտրում եմ առաջին տարբերակը։ Թիմերից մեկի հաղթանակը 1։0 կամ 2։0 հաշվով, լիովին հավանական եմ համարում։ Խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքի համար  Vbet-ը սահմանել է 1․70 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Լեհաստանի առաջնություն
18:00/26 փտր
«Պոգոն» – «Լեխ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ