«Փյունիկ» — «Տոբոլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 31 հլս 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Փյունիկ» — «Տոբոլ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հաջորդ փուլ կանցնի երևանյան ակումբը: 

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի 3-րդ փուլ դուրս գալու բացառիկ հնարավորություն է ստեղծվել, ապա «Փյունիկը»՝ չնայած արտագնա պարտությանը, խաղադաշտ է դուրս գալու «մեռնել հանուն հաղթանակի» կարգախոսով:

Առաջին խաղում մեր թիմը ցավալի պարտություն կրեց «Տոբոլից», սակայն հուսադրող ֆուտբոլ ցուցադրեց: Մրցակցի դաշտում խփած գնդակը, իմ կարծիքով, վճռորոշ է լինելու: «Տոբոլն» անկախ ամեն ինչից կփորրձի պահպանել առավելությունը, անգամ խաղալ ոչ-ոքիի համար, սակայն «Փյունիկն» առաջին րոպեից նետվելու է առաջ:

Մեր խնդիրը մեկն է՝ երբեք ու երբևիցե հանդիպման վերջնամասում չկորցնել զգոնությունը: Հայկական ֆուտբոլի ամենացավալի կետը խաղի վերջին վայրկյաններին թուլանալն է: Եթե Անդրեյ Տալալաևի թիմը սկզբից մինչև վերջ այդպես խաղա, մերոնք միանշանակ կանցնեն ղազախական ակումբի արգելքը:

Ընտրում եմ 2,31 գործակցով «Փյունիկի»՝ հաջորդ փուլ անցնելու տարբերակը:

Օրդինար: Չխաղարկված
Եվրոպա լիգա
20:00/31 հլս
«Փյունիկ» - «Տոբոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ