«Փյունիկ» – «Կլուժ»: Ի՞նչ սպասել նորացված «Փյունիկից»

20:00, 05 հլս 2022
Չեմպիոնների լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալի ռումինական «Կլուժին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» սկսում է պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ Թիմի կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ։ Այս խաղից առաջ էլ ակումբը հայտարարել է 9 նորեկների մասին։ Անկասկած, այս փոփոխությունները կազդեն թիմի խաղի վրա, բայց դեռ պարզ չէ՝ դրակա՞ն, թե՞ բացասական։

Եղիշե Մելիքյանի թիմը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի գարնանային հատվածում ապացուցեց, որ կարող է սառնասիրտ գործել, սպասել մրցակցի սխալներին և արդյունքի հասնել։ Եվրագավաթային մրցաշարերում մակարդակը լրիվ այլ է։ Ռումինական «Կլուժն» այս դիմակայության ֆավորիտն է, սակայն «Փյունիկը» կորցնելու ոչինչ չունի։ Կարծում եմ՝ տնային խաղում անգամ ոչ-ոքին կգոհացնի Եղիշե Մելիքյանի թիմին։

«Կլուժը» մակարդակով գերազանցում է մրցակցին։ Բացի այդ, թիմն արդեն 4 ընկերական հանդիպում է անցկացրել։ Բոլոր խաղերում հաղթել է և գոլ բաց չի թողել։ 4 խաղերից միայն 1-ում է 2-ից ավելի գոլ գրանցվել։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։ Ենթադրում եմ, որ «Կլուժը» նույնիսկ 1-2 գոլ խփելուց հետո, խաղը կհասցնի հաղթական ավարտին։ «Փյունիկի»՝ ներկայիս կազմով խաղի մասին ոչինչ չգիտենք։ Այդ պատճառով էլ բարդ է ասել, թե ինչ կարող է առաջարկել Եղիշե Մելիքյանի թիմը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
20:00/5 հլս
«Փյունիկ» – «Կլուժ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ