«Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա»: Կանխատեսում և խաղադրույք

21:00, 09 օգս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է կատարել «Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

«Ցրվենա Զվեզդան» առաջին խաղում 5։0 հաշվով ջախջախել էր Հայաստանի չեմպիոնին։ Դիմակայության ելքը, կարելի է ասել, վճռված է։ Շատ բան կախված է նրանից, թե ինչ կազմ դուրս կբերի դաշտ հյուրերի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը։ Եթե մարտական կազմ լինի, ապա նորից 4-5 գոլ կարելի է սպասել այս խաղից։

Կարծում եմ, որ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստների մտքում կլինի այն փաստը, որ մեկ շաբաթից արդեն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում կարևոր հանդիպում ունեն։ Անիմաստ է կռվել այս խաղում այնպես, որ ուժասպառ լինեն կամ վնասվածքներ ստանան։ Չի բացառվում, որ Մելիքյանը ևս առաջատարներին հանգստի հնարավորություն կտա։

Բելգրադում կայացած խաղը ցույց տվեց, թե ինչ մակարդակի թիմ է «Ցրվենա Զվեզդան»։ «Փյունիկը» թեկուզ 30 րոպե դիմացավ, բայց ավելին անել չէր կարող։ Նույնիսկ 1։5 կամ 2։5 հաշիվը ոչինչ չէր փոխելու։ Եթե այսքան խոշոր հաշիվ չլիներ, ապա կընտրեի «Փյունիկի» գոլը, բայց հիմա, ենթադրում եմ, որ ֆուտբոլիստներն ավելի շատ մտածելու են հաջորդ խաղի մասին։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։ Կարծում եմ, որ «Փյունիկը» 1-2 կոպիտ սխալ թույլ կտա։ Նվազագույն 1-2 իրական գոլային պահ էլ կստեղծեն հյուրերը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:00/9 օգս
«Փյունիկ» – «Ցրվենա Զվեզդա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ