«Օսկար 2016»-ի կանխատեսում. Ալեքսանդր Իզոտով («Царь Pictures»). «Փրկվածը» եւ ԴիԿապրիոն կստանան գլխավոր մրցանակները

05:00, 29 փտր 2016
«Օսկարի» ամենամյա մրցանակաբաշխության նոմինանտների անունները հայտարարելուց հետո «Բուքմեյքերների Ռեյտինգը» կինոպրոդյուսեր, «Царь Pictures» կինոընկերության հիմնադիր եւ նախագահ Ալեքսանդր Իզոտովից հետաքրքրվել է «Օսկար 2016»-ի կանխատեսումներով: Վերջինս կինենամտոգրաֆիայի ոլորտում 12 տարվա փորձ ունի: Ալեքսանդրը հաճույքով համաձայնեց հայտնել իր ֆավորիտներին եւ պատմեց այն մասին, թե ինչու են հենց նրանք արժանի պատվավոր մրցանակին: Մեր ուշադրության կենտրոնում են հայտնվել վեց հիմնական անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ, ռեժիսոր, առաջին եւ երկրորդ պլանի դերակատարներ:

Լավագույն ֆիլմ

Կանխատեսում՝ «Փրկվածը»/The Revenant

Ես կասկածներ ունեմ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթողի վերաբերյալ, քանի որ Ինյարիտուն «Բըրդմեն» ֆիլմի համար նախորդ տարի հաղթել էր, բայց այս ֆիլմը նախորդ տարվա ամենամեծ արձագանք ստացածներից է: Բայց նա այս տարի ստացել է «Ոսկե գլոբուս», իսկ դա «Օսկար» ստանալու 75% հավանականություն է, քանի որ կինոակադեմիկոսները հեծանիվ չեն հայտնաբերում, այլ հիմնականում կրկնում են «Ոսկե գլոբուսի» քվեարկության արդյունքները:

Օրդինար: Պարտված
«Օսկար 2016»
05:00/29 փտր
Լավագույն ֆիլմ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Լավագույն ռեժիսուրա

Կանխատեսում՝ Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու — «Փրկվածը»/The Revenant

Ինյարիտուն «Օսկար» ստացավ նաեւ նախորդ տարի, եւ այնտեղ մրցակիցներից հեռավորությունը զգալի մեծ էր: Այս տարի նա կարող է պատմության մեջ մտնել՝ որպես ռեժիսոր, ով երկու տարի անընդմեջ «Օսկար» է ստացել: Ցանկացած այլ տարում նման արդյունքի հավանականությունը չափազանց փոքր կլիներ, բայց այս տարի ֆիլմերի իրավիճակը բավական ծայրահեղ է, եւ հիշատակման մասշտաբով, նախագծի մակարդակով եւ ծանրակշիռ արտադրանքով նման այլ կինոնկար ես չեմ տեսնում: Կինոակադեմիկոսներն էլ սիրում են բազմաթիվ մրցանակներ տալ մեկին, եւ ամբողջովին հնարավոր է, որ այս տարի կրկին այդ ձեռքերը լինեն «Փրկվածը» նկարած Ինյարիտուինը:

Օրդինար: Հաղթած
«Օսկար 2016»
05:00/29 փտր
Լավագույն ռեժիսուրա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Լավագույն տղամարդ դերակատար

Կանխատեսում՝ Լեոնարդո ԴիԿապրիո — «Փրկվածը»/The Revenant

Եթե այս տարի Լեոնարդո ԴիԿապրիոն վեցերորդ փորձից չստանա բաղձալի արձանիկը, ամբողջ աշխարհում բունտեր կսկսեն ոչ միայն նրա երկրպագուները, նաեւ կինոյի այլ սիրահարները: Իմ կարծիքով՝ ԴիԿապրիոն ազնվորեն վաստակել է մրցանակը՝ նկարահանվելով շատ բարդ պայմաններում եւ հիանալի խաղալով ֆիլմում իր դերը: Այս անվանակարգում էլ դերով, ֆիլմով, ժամանակակից կինոյում ավանդի մասշտաբով Լեոնարդոյին հավասար մրցակիցներ չկան:

Օրդինար: Հաղթած
«Օսկար 2016»
05:00/29 փտր
Լավագույն տղամարդ դերակատար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Լավագույն կին դերակատար

Կանխատեսումը՝ Բրի Լարսոն — «Սենյակը»/Room

«Սենյակը» ֆիլմը մի քանի անվանակարգերում է, բայց ամենայն հավանականությամբ կհաղթի այս մեկում: Բրի Լարսոնը դերի համար «Ոսկե գլոբուս» արդեն ստացել է, իսկ դա «Օսկար» ստանալու մեծ շանս է: Ուժեղ մրցակցություն է ստեղծել Ռունի Մարան, ով փայլել է «Քերոլ» ֆիլմում, բայց նա նոմինացվել է երկրորդ պլանի դերասանուհու անվանակարգում, իսկ Քեյթ Բլանշեթն ու Ջենիֆեր Լոուրենսն «Օսկար» արդեն ունեն: Այդ պատճառով էլ Բրի Լարսոն:

Օրդինար: Հաղթած
«Օսկար 2016»
05:00/29 փտր
Լավագույն կին դերակատար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար

Կանխատեսումը՝ Սիլվեստր Սթալոնե — «Քրիդ»/Creed

Ես Սիլվեստր Սթալոնեի վաղեմի երկրպագու եմ եւ ուրախ եմ այս նոմինացման համար: Ուղիղ 40 տարի առաջ Սթալոնեն առաջին անգամ «Ոսկե գլոբուս» ստացավ եւ այս տարի կրկնեց հաջողությունը: Թեեւ «Ռոքի» ֆիլմի համար նա «Օսկար» չստացավ, վստահ եմ, որ այս տարի արդարությունը կհաղթի եւ Սլայը կդառնա պատվավոր արձանիկը: Նա արժանի է եւ ունի բոլոր շանսերը:

Օրդինար: Պարտված
«Օսկար 2016»
05:00/29 փտր
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար

Կանխատեսումը՝ Ջենիֆեր Ջեյսոն Լի — «Անտանելի ութնյակը»/The Hateful Eight

Չնայած այս անվանակարգում մրցակցությունը բավական մեծ է՝ կարծում եմ, որ կինոակադեմիկոսները լիովին չեն միաձուլի մեր ժամանակների ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկի՝ Քվենտին Տարանտինոյի ֆիլմը: «Անտանելի ութնյակը» կինոնկարը նոմինացվել է ընդամենը երկու անվանակարգում, եւ իմ կարծիքով՝ դա կարող է լավ քաղաքական որոշում լինել. եւ՛ Ջենիֆերն է արժանի մրցանակի, եւ՛ Տարանտինոն չի վիրավորվի:

Օրդինար: Պարտված
«Օսկար 2016»
05:00/29 փտր
Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ