«Օսասունա» – «Էլչե»․ կանխատեսում և խաղադրույք

23:55, 29 նյմ 2021
Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրում «Օսասունան» կհյուրընկալի «Էլչեին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

«Էլչեի» վիճակագրությունը չի տպավորում՝ 4 պարտություն վերջին 6 խաղում։ Ֆրան Էսկրիբայի թիմը միազգային դադարից հետո շատ վատ է հանդես գալիս։ Այդպես էր նաև հոկտեմբերին, երբ ակումբում մարզչական փոփոխությունը տեղի ունեցավ։ Անհասկանալի է, թե ինչ կատարվեց «Էլչեի» հետ։ Նախորդ տուրում, չնայած 30 րոպե խաղալով թվային առավելությամբ, թիմը պարտվեց «Բետիսին» 0։3 հաշվով։

«Օսասունան» էլ լավ հանդես չի գալիս։ Պամպլոնայի թիմը նվազագույն հաշվով պարտվեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Դա թիմի 3-րդ անընդմեջ պարտությունն էր։ Չնայած պարտություններին՝ Յագոբա Արասատեի թիմը 8 միավոր առաջ է հետնապահ եռյակից։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Օսասունային», որի հաղթանակը գնահատվում է 1․87 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 3․48, իսկ «Էլչեի» հաղթանակը՝ 4․84 գործակիցը։

Այնուամենայնիվ, այս խաղում հետաքրքիր է գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․60 գործկացով։ «Էլչեն» վերջին 5 խաղում 5 գոլ է խփել։ Դա Լա Լիգայում վատագույն ցուցանիշներից մեկն է։ Իսկ «Օսասունան» վերջին 5 խաղում ընդամենը 6 գոլ է բաց թողել։ Այն դեպքում, երբ թիմը խաղացել է առաջատարների դեմ՝ «Ռեալ Սոսյեդադ», «Ռեալ», «Սևիլյա» և «Աթլետիկո»։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․60 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:55/29 նյմ
«Օսասունա» – «Էլչե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ