«Օռլանդո Մեջիք» – «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»: Կանխատեսում

03:00, 23 մրտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Օռլանդո Մեջիք» – «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի հանդիպման վերաբերյալ։

«Օռլանդո»

Պարզ է, որ «Օռլանդոն» արդեն կմնա առանց փլեյ-օֆֆի, այդ պատճառով էլ երիտասարդ թիմը խաղում է հաճույքի համար: Երբեմն տղաների մոտ լավ է ստացվում: Վերջին 6 խաղում թիմին հաջողվել է 3 հաղթանակ տանել: «Օռլանդոն» նախորդ 9 խաղերում 4 տնային հաղթանակ է տարել: Ընդ որում, վերոնշյալ հանդիպումներում ընդամենը մեկ անգամ է, որ Ֆլորիդայի ներկայացուցիչները 107 միավորից շատ չեն վաստակել: Բոլոր առանցքային խաղացողներն այժմ շարքում են: Այնպես որ, հյուրերին հեշտ հանդիպում չի սպասում:

«Գոլդեն Սթեյթ»

«Ուորիորզը» նվազագույնը մինչև փլեյ-օֆֆ ստիպված կլինի խաղալ առանց Ստեֆեն Կարիի, իսկ դա լուրջ կորուստ է: Պետք է ասել, որ վերջին շրջանում «Սթեյթն» այնքան էլ հզոր տեսք չունի: Կերիի թիմը վերջին 17 խաղում ընդամենը 6 անգամ է հաղթել: Հետաքրքիր է, որ նախորդ 12 արտագնա հանդիպումներից 9-ում «Գոլդեն Սթեյթը» 108 միավորից պակաս բաց չի թողել: Այո,՛ շարքում են Քլեյ Թոմփսոնը, Ուիգինսը և Պուլեն: Վերադարձել է Դրեյմոնդ Գրինը: Սա կարող է ամրապնդել պաշտպանությունը, բայց, ամեն դեպքում, «Ուորիորզը» թիկունքում այնքան էլ հուսալի չի խաղում:

Կանխատեսում

Տնային խաղերում «Օռլանդոն» միջինը 104.5 միավոր է վաստակում: «Գոլդեն Սթեյթն» արտագնա հանդիպումներում բաց է թողնում 109 միավոր: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ «Օռլանդոյի» միավորների տոտալը 103.5-ից շատ խաղադրույքը լավ տարբերակ է:

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
NBA
03:00/23 մրտ
«Օռլանդո Մեջիք» – «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ