«Օլիմպիակոս» — «Հապոել Բեեր-Շեվա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 27 հլս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Աթենքի «Գեորգիոս Կարաիսկակիս» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլի «Օլիմպիակոս» — «Հապոել Բեեր-Շեվա» առաջին հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում հունական ակումբը կհաղթի «չոր» հաշվով: 

«Օլիմպիակոսն» ամուր, ստուգված եվրոպական մարտիկ է: Նախորդ մրցաշրջանում թիմն անհավանական մոտ էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալուն, բայց պարտվեց «Արսենալին»: Այժմ տանը խաղալու է իսրայելական թիմի՝ Բեեր-Շեվայի «Հապոելի» հետ: Ինչ է իրենից ներկայացնում այս «Հապոելը», չեմ պատկերացնում: Գործի մեջ չեմ տեսել: Մեզ հայտնի են այլ իսրայելական թիմեր՝ առավելապես Թել-Ավիվից և Հայֆայից, և այդ թիմերը սովորաբար վատ հանդես չեն գալիս որակավորման փուլում, բայց ձախողվում են խմբային մրցաշարում: Այստեղ «Օլիմպիակոսը» կարող է արդեն տանն իրեն վստահ առավելություն ապահովել: Ենթադրում եմ, որ այդպես էլ կանի հունական թիմը, որը հենց տանը հրաշալի է խաղում: Այստեղ կառաջարկեի խաղադրույք կատարել հույների «չոր» հաշվով հաղթանակի վրա: Իմ կարծիքով՝ ամենահետաքրքիր գործակիցը, քանի որ նույնիսկ «Օլիմպիակոսի» (-1) ֆորայով հաղթանակը մեզ համար ոչ այնքան հետաքրքիր է գնահատված:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա. երրորդ որակավորման փուլ. առաջին հանդիպում
22:45/27 հլս
«Օլիմպիակոս» - «Հապոել Բեեր-Շեվա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ