Ուրուգվայ – Վենեսուելա: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

03:00, 02 փտր 2022
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Ուրուգվայ – Վենեսուելա ԱԱ-2022-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 16-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Արդյո՞ք Ուրուգվայի հավաքականն առանց Օսկար Տաբարեսի կկարողանա Մունդիալի ուղեգիր նվաճել։ Սա է որակավորման փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի եզրափակիչ հատվածի, թերևս, գլխավոր ինտրիգը։ 

Ընտրական փուլի ավարտից երեք տուր առաջ ուրուգվայցիները 5-րդ տեղում են։ Դա Քաթարի ուղիղ ուղեգիր չի տալիս, սակայն թույլ է տալիս դրա համար պայքարել անցումային խաղերում։ 

Իհարկե, ստեղծված իրավիճակն այնքան էլ վատ չէ Լուիս Սուարեսի և ընկերների համար։ Ուրուգվայը նախորդ տուրում նվազագույն հաշվով առավելության հասավ Պարագվայի նկատմամբ և ընդհատեց չորս խաղից բաղկացած պարտությունների տխուր շարքը։ 

Ուրուգվայցիները վերջապես արթնացան։ Առջևում հիմնական մրցակիցների հետ երկու կարևոր հանդիպումներ են, որոնք կկայանան մարտին։ Պերուի և Չիլիի հետ դիմակայություններից առաջ շատ կարևոր է 3 միավոր վաստակել մրցաշարային աղյուսակը եզրափակող Վենեսուելայի հետ խաղում։ Հետնապահը Հարավային Ամերիկայի միակ հավաքականն է, որը վաղուց կորցրել է ուղեգիր նվաճելու շանսերը։ 

Սակայն վենեսուելացիները չեն հանձնվում, և նախորդ տուրում Սոլոմոն Ռոնդոնի հեթ-տրիկի շնորհիվ 4։1 հաշվով առավելության հասան Բոլիվիայի նկատմամբ։  

Կարծում եմ՝ Ուրուգվայի հավաքականը տանը չի սայթաքի, սակայն թիմի հաղթանակի գործակիցն էլ չափազանց ցածր է։ Այդ պատճառով էլ կընտրեմ Ուրուգվայը կհաղթի 1-2 գոլի տարբերությամբ խաղադրույքը։ Տրամաբանական է ենթադրել, որ տանտերերը կհաղթեն լարված խաղում, այլ ոչ թե կջախջախեն մրցակցին։ 

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
03:00/2 փտր
Ուրուգվայ – Վենեսուելա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ