Ուրուգվայ — Սաուդյան Արաբիա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 20 հնս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Մունդիալ-2018-ի A խմբի Ուրուգվայ — Սաուդյան Արաբիա հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ Կավանին առնվազն դուբլի հեղինակ կդառնա։

Առաջին խաղում տանելով ծանրագույն հաղթանակ՝ Ուրուգվայի հավաքականը ենթարկվեց բավական մեծ քննադատության։ Առանց Մուհամեդ Սալահի հանդես եկող Եգիպտոսի ընտրանուն հաղթելը պետք է կարգի հարց լիներ։ Սակայն ուրուգվայցիների ռմբարկու Լուիս Սուարեսը 456321 անգամ մոտ լինելով դարպասը գրավելուն, գերադասեց շեղ հարվածել։ Այդ խաղում նրա գլխավոր ասիստենտը Էդինսոն Կավանին էր։ ՊՍԺ-ի հարձակվողը գուցե հենց այսօր գործը վերցնի իր ձեռքը ու ցույց տա Սուարեսին՝ ինչ է նշանակում գոլահար։

Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ․․․ լավ ժամանակ են անցկացնում ու վայելում են իրենց կարճաժամկետ ներկայությունը Ռուսաստանում։ Այս երկրի թիմը բազմիցս որակավորվել է աշխարհի առաջնության, սակայն գրեթե միշտ ենթարկվել է ֆիասկոյի ու վաղաժամ լքել առաջնությունը։ Առաջին խաղում պարտվելով Ռուսաստանի հավաքականին 0-5 հաշվով, ամենայն հավանականությամբ չեն հասցնի վերականգնվել հոգեբանորեն ու մի այդքան էլ կընդունեն Ուրուգվայից։

Ենթադրում եմ, որ սա լինելու է Կավանիի խաղը։ Նա կդառնա նվազագույնը դուբլի հեղինակ։

Խաղադրույք․ «Կավանի՝ 2 և ավելի գնդակ»՝ 3,20 գործակից։

Օրդինար: Չխաղարկված
ԱԱ-2018, A խումբ, երկրորդ տուր
19:00/20 հնս
Ուրուգվայ — Սաուդյան Արաբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ