Ուրուգվայ — Արգենտինա․ Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

03:00, 01 սպտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի հարավամերիկյան գոտու Ուրուգվայ — Արգենտինա հանդիպման վերաբերյալ: Վիշնևսկու կարծիքով՝ ոչ այնքան գոլառատ խաղում հյուրերն առնվազն չեն պարտվի։

Արգենտինայի հավաքականը ծանր վիճակում է, քանի որ մի փոքր էլ ձախողվելու դեպքում «ալբիսելեստեն» կարող է չմասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մյուս կողմից արգենտինացիները բավականին լավ իրավիճակում են։ Ճիշտ է, նրանք ընթանում են 5-րդ հորիզոնականում, որը մունդիալի ուղիղ ուղեգիր չի ապահովում, այլ հնարավորություն է տալիս մասնակցել անցումային խաղերի, բայց այդ դեպքում էլ, դժվար թե արգենտինացիները լուրջ խնդիրներ ունենան։ Արգենտինան ընդամենը 1 միավոր է զիջում Չիլիին ու Ուրուգվային, և 2 միավոր Կոլումբիային։ Իսկ ահա «ալբիսելեստեի» մոտակա հետապնդողները միավորներով բավական զիջում են։ Բացի այդ, արգենտինացիները որակավորման վերջում բավական հեշտ օրացույց ունեն։ Բավական է տանը հաղթել Վենեսուելային ու Պերուին և 2-3 միավոր վաստակել Ուրուգվայի և Էկվադորի դեմ դրսում։ Դա հավանաբար բավական կլինի 4-րդ հորիզոնականում հայտնվելու և միանգամից ԱԱ-ի ուղեգիր ձեռք բերելու համար։ Եվ ամենակարևորը՝ Մեսսիի չորսխաղյա որակազրկումը չեղարկվել է։

Նոր մարզիչ Խորխե Սամպաոլիի նշանակումը պետք է ոգեշնչի Արգենտինայի հավաքականին։ «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչը հավաքականում սկսեց բրազիլացիների նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակով, թեպետ հանդիպումն ընկերական էր։ Այնուհետև արգենտինացիները 6։0 հաշվով ջախջախեցին Սինգապուրին։ Այժմ Սամպաոլին պետք է իր առաջին պաշտոնական խաղն անցկացնի հավաքականի ղեկին, այն էլ բավական սկզբունքային խաղ։ Վերջին տարիներին Արգենտինայի հավաքականի անհաջողությունների գլխավոր մեղավոր Գոնսալո Հիգուաինը չի հրավիրվել թիմ։ Փոխարենը Սամպաոլին կազմ է վերադարձրել բազմաթիվ փորձառու ֆուտբոլիստների, ովքեր վաղուց հավաքական չէին հրավիրվում՝ Ֆեդերիկո Ֆասիո, Նիկոլաս Պարեխո, Խավյեր Պաստորե։ Սամպաոլիի գլխավորությամբ հավաքականի առաջին հրավերը ստացան Լեանդրո Պարեդեսն ու Խոակին Կորեան։

Հավատում եմ, որ Սամպաոլիի գլխավորությամբ Արգենտինայի հավաքականի խաղում դրական փոփոխություններ կլինեն։ Այս մարզիչը հայտնի է ճկուն մարտավարությամբ, բայց հավանաբար կգործի 3-4-2-1 սխեմայով, իսկ Մասկերանոն կդադարի հանդես գալ հենակետային գոտում։ Մասկեն կամ կդառնա պաշտպան, կամ կնստի պահեստայինների նստարանին։ Այս տակտիկական դասավորության դեպքում Մեսսին ավելի մեծ ազատություն կստանա։ Լա լիգայի մեկնարկում Լիոնելը ցույց տվեց, որ գերազանց մարզավիճակում է գտնվում։ Մեսսին Դի Մարիայի, Դիբալայի և մարզչի վստահությունը ձեռք բերած Իկարդիի հետ միասին կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ուրուգվայցիների պաշտպանության համար։

Ուրուգվայի հավաքականը պատմականորեն հարմար մրցակից է «ալբիսելեստեի» համար։ Իրար միջև անցկացրած 15 խաղերից 10-ում հաղթել են արգենտինացիները, երկուսում՝ ուրուգվայցիները, 3 անգամ էլ որ-ոքի է գրանցվել։ Կարծում եմ, որ Արգենտինայի հավաքականը պետք է նվազագույնը չպարտվի։ Խաղադրույք եմ կատարում հյուրերի զրոյական ֆորայի վրա։ Նաև ինձ դուր է գալիս «X2 և ՏՔ 3,5 գոլ» տարբերակը։ Ուրուգվայցիները պաշտպանությունում լավ են հանդես գալիս, իսկ Արգենտինան ընտրական մրցաշարի հարավամերիկյան գոտում Բրազիլիայից հետո ամենաքիչն է բաց թողել։

Օրդինար: Վերադարձ
ԱԱ-2018, որակավորման փուլ, հարավամերիկյան գոտի
03:00/1 սպտ
Ուրուգվայ — Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018, որակավորման փուլ, հարավամերիկյան գոտի
03:00/1 սպտ
Ուրուգվայ — Արգենտինա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ