«Ուոթֆորդ» — «Տոտենհեմ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

19:00, 28 դկտ 2015

«НТВ-Плюс» հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Ուոթֆորդ» — «Տոտենհեմ» խաղի վերաբերյալ: Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ «Վիկարեյջ Ռոուդ» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ խաղը կավարտվի ոչ-ոքի:

«Ուոթֆորդը» վերջերս դարձել է սենսացիաների իսկական վարպետ: Թիմը խոշոր հաշվով հաղթեց «Լիվերպուլին» (3:0), լավ հանդիպում անցկացրեց «Չելսիի» դեմ (2:2): Մի խոսքով, «Ուոթֆորդն» այժմ շատ լավ խաղ է ցուցադրում: Թիմը վաղուց չի պարտվել, այդ պատճառով էլ պետք չէ ուշադրություն դարձնել թիմերի անձնական հանդիպումներին: «Տոտենհեմն» ու «Ուոթֆորդը» շատ վաղուց են հանդիպել «Վիկարեյջ Ռոուդում», բայց այդ անցած-գնացած խաղերը ոչ ոքի չեն հետաքրում: Կարևորը թիմերի ներկայիս մարզավիճակն է: «Տոտենհեմը» նույնպես լավ մարզավիճակում է, ինչն իր հրաշալի ֆուտբոլով ցույց տվեց «Նորվիչի» դեմ խաղում: Կարծում եմ, որ առաջիկա խաղում «Ուոթֆորդը» պետք է պահպանի հարձակման ու պաշտպանության գծերի այն հավասարակշռությունը, որը ցույց տվեց «Չելսիի» դեմ խաղում: Ինձ թվում է, որ «Տոտենհեմը» կզգուշանա մրցակցից և ռիսկի չի դիմի, այդ իսկ պատճառով էլ կանխատեսում եմ, որ թիմերը ոչ-ոքի կխաղան: Խաղադրույք եմ կատարում ոչ-ոքի արդյունքի վրա՝ 3.43 գործակցով:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 19-րդ տուր
19:00/28 դկտ
«Ուոթֆորդ» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 13 մարդ
Կհաղթի՛ 31%
Չի՛ հաղթի 69%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ