«Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 21 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 38-րդ տուրի «Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ հյուրերը բավական վստահ հաղթանակ կտանեն:

Տան տերերը վաղուց լուծել են ուժեղագույնների խմբում իրենց տեղը պահպանելու խնդիրը, սակայն ըստ երևույթին դա չի գոհացրել ակումբի ղեկավարությանը, և այս հանդիպումից հետո թիմին հրաժեշտ կտա փորձառու մարզիչ Վալետ Մացցարիին: Այս խաղում Մացցարին ստիպված է լինելու օգտագործել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են, քանի որ լազարեթում չափից շատ վնասվածք ունեցող կա:

Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա Պեպն ու իր տղաներն արդեն մտովի արձակուրդում են. Չեմպիոնլիգյան ուղեգիր պահպանելու համար թիմը պետք է գոնե չպարտվի: Եթե հաշվի առնենք, որ կազմ ու պատրաստ է լավագույն ռմբարկու Սերխիո Ագուեռոն, ապա խնդիրը կարելի է արդեն լուծված համարել: Նրա հարձակման թիմակիցները կլինեն և՛ Ժեզուշը, և՛ Դե Բրոյնեն, և՛ Սանեն, և՛ Սիլվան:

Կարծում եմ, որ «քաղաքաբնակները» վստահ հաղթանակ կտանեն: Առաջարկում եմ «Ասիական հանդիկապ: «Ման. Սիթի» (-2)» խաղադրույքը, որի համար սահմանված է 2,05 գործակիցը:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 38-րդ տուր
18:00/21 մյս
«Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ