«Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի»․ Դենիս Կազանսկու կանխատեսումը

18:00, 16 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը չեն պարտվի։

«Մանչեսթեր Սիթին» լավ մարզավիճակում է։ Թիմը «Լիվերպուլի» և «Ֆեյենորդի» դեմ գերազանց խաղ ցուցադրեց։ Բայց «քաղաքաբնակները» եվրագավաթային հանդիպումներից հետո ավանդաբար բարդ խաղ են ունենում։ Չեմպիոնների լիգայից հետո ներքին առաջնության վրա կենտրոնանալը բավական բարդ է։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ այս տուրում անսպասելի արդյունքներ կգրանցվեն։ Ենթադրում եմ, որ հենց այս խաղում «Ուոթֆորդը» Գվարդիոլայի թիմին լուրջ պայքար կառաջարկի։

Պետք է նշել, որ «Ման․ Սիթին» նախորդ մրցաշրջանում ՉԼ-ից հետո անցկացրած խաղերից միայն մեկում է հաղթել։ Չեմ կարծում, թե իրավիճակը շատ է փոխվել։ «Քաղաքաբնակներն» այս խաղում դժվարություններ կունենան։ Գումարած դրան, «Ուոթֆորդը» անզիջում մրցակից է։ Պորտուգալացի մասնագետ Մարկ Սիլվայի գլխավորությամբ թիմը բավական լավ ֆուտբոլ է ցուցադրում։ «Լիվերպուլի» դեմ տնային ոչ-ոքին ամենևին էլ պատահականություն չէր։ «Ուոթֆորդի» մոտ աճ է նկատվում։ Կարծում եմ, որ այս խաղում «Մանչեսթեր Սիթին» միավորներ կկորցնի։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 5-րդ տուր
18:00/16 սպտ
«Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ