Ուկրաինա — Ուելս, Հյուսիսային Իռլանդիա — Սլովենիա. Կոնստանտին Գենիչի էքսպրեսսը

22:45, 28 մրտ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը հավաքականների մասնակցությամբ ընկերական խաղերից էքսպրեսս է կազմել: Փորձագետն ընտրել է երկուշաբթվա ծրագրից 2 հանդիպում՝ Ուկրաինա — Ուելս և Հյուսիսային Իռլանդիա — Սլովենիա, որոնք կկայանան համապատասխանաբար Կիևում և Բելֆաստում: Կոնստանտին Գենիչը ենթադրում է, որ երկու խաղերն էլ գոլառատ չեն լինի:

Կարծում եմ, որ Ուկրաինա — Ուելս և Հյուսիսային Իռլանդիա — Սլովենիա հանդիպումները գոլառատ չեն ստացվի: Ես տեսել եմ, թե ինչպես Ուելսը խաղաց Հյուսիսային Իռլանդիայի դեմ: Խաղաոճն այսպիսին էր՝ «շարժվիր առաջ — խաղը կստացվի»: Անկեղծ ասած առանց Բեյլի ու Ռեմսիի Ուելսի հավաքականն իրենից գյուղական թիմ է ներկայացնում, չնայած չեմ ցանկանում վիրավորել ֆուտբոլիստներին: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ Ուկրաինան, Կիպրոսի դեմ տանջվելով, բայց ընդհանուր առմամբ վատ չխաղալով, կարող է հաղթել Ուելսին: Շատ գոլեր պետք չէ սպասել: Այս խաղի համար վերցնում եմ «ՏՔ 2,5 գոլ» խաղադրույքը:

Ընտրել եմ նաև Հյուսիսային Իռլանդիա — Սլովենիա հանդիպումը: Պետք է վերցնել նույն խաղադրույքը: Այստեղ նույնպես ամեն ինչ հասկանալի է: Սլովենիան շատ քիչ է գոլ խփում, բայց բավական հազվադեպ էլ բաց է թողնում: Հյուսիսիռլանդացիներին երբեք չես համարի ուրախ, գոլ խփող թիմ: Սլովենացիներն էլ իրենց հերթին թույլ չեն տա բրիտանացիներին ազատ գործել:

Եթե ընդհանրապես բացառենք ռիսկը, ապա խորհուրդ կտամ երկու խաղերում էլ ընտրել «ՏՔ 3 գոլ» տարբերակը, բայց գործակիցը բավական համեստ է ստացվում: «ՏՔ 2,5 գոլ» տարբերակով 2,31 գործակիցը էքսպրեսսի համար բավական գրավիչ է:

Էքսպրես: Հաղթած
Ընկերական խաղ
22:00/28 մրտ
Ուկրաինա - Ուելս
Ընկերական խաղ
22:45/28 մրտ
Հյուսիսային Իռլանդիա - Սլովենիա
Վերջնական
Գ.
50% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ