Ուկրաինա – Հայաստան: Արտյոմ Ֆրանկովի կանխատեսումը

17:00, 11 հնս 2022
Ուկրաինական «Футбол» ամսագրի գլխավոր խմբագիր, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արտյոմ Ֆրանկովը կանխատեսում է արել Ուկրաինա – Հայաստան Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ազգերի լիգայում Ուկրաինայի հավաքականի երկրորդ ու Հայաստանի թիմի երրորդ հանդիպումը։ Իռլանդիայի նկատմամբ անսպասելի հաղթանակից հետո հայկական թիմը առանց որևէ շանսի 0։2 հաշվով պարտվեց Շոտլանդիայի հավաքականին։ Այս խաղը կկայանա Լեհաստանում։ Կարելի է ասել՝ չեզոք դաշտում, չնայած այժմ ուկրաինացի ֆուտբոլիստները ջերմ աջակցության են արժանանում ամենուր։ Լոձում թիմը կխաղա ինչպես տանը։

Ի՞նչ կանի այս անգամ Ալեքսանդր Պետրակովը։ Իռլանդիայի հետ նախորդ խաղի համեմատ, գործի մեջ կմտնեն նաև փորձառու խաղացողները։ Այս խաղում հաղթանակի հասնելը ոչ միայն պարտադիր, այլև իրական նպատակ է։ Եթե նախորդ 3 մրցակիցների մասին խոսում էինք, որ մեր թիմն ի զորու է հաղթել, ապա Հայաստանի հավաքականի պես ծանոթ մրցակցի վերաբերյալ ավելորդ է խոսել այդ մասին։ Խոակին Կապառոսը, իհարկե, ուժ է, կա նաև «Հոֆենհայմից» վարձավճարով «Բրյուգե» տեղափոխված Սարգիս Ադամյանը, սակայն մենք կարողացել ենք դիմակայել ավելի ուժեղ խաղացողների։ Կարծում եմ, որ այս անգամ գործի մեջ կտեսնենք Միլանովսկուն ու Զինչենկոյին։

Հենրիխ Մխիթարյանի մասին կարող ենք մոռենալ, քանի որ նա այլևս չկա Հայաստանի հավաքականում։ Բուշչան, Ստեպանենկո, Յարմոլենկո և Յարեմչուկ քառյակի վրա այնքան էլ հույս չեմ դնում։ Առաջին երկուսը վնասվածք ունեն և դժվար թե խաղան, իսկ մյուս երկուսը՝ տեսնենք։ Ամեն դեպքում, կարող ենք գլուխ հանել նաև առանց նրանց։ Կան այլ հաղթաթղթեր։

Բուքմեյքերները շատ ցածր գործակից են սահմանել Ուկրաինայի հավաքականի հաղթանակի վերաբերյալ։ -1,5 ֆորայով հաղթանակը ստացել է 1,76 գործակիցը։ Հայաստանի հավաքականի գոլը քիչ հավանական է, իսկ մեր թիմը դժվար թե խփի 3 կամ 4 գոլ։

Ընտրում եմ Ուկրաինայի հավաքականի հաղթանակ ու խաղի գոլերի տոտալը 2,5-ից քիչ խաղադրույքը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
17:00/11 հնս
Ուկրաինա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ