Ուկրաինա — Անգլիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 03 հլս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի Ուկրաինա — Անգլիա հանդիպման վերաբերյալ:

Անգլիան շարունակում է մնալ Եվրոյի միակ թիմը, որը մրցաշարում դեռևս գոլ բաց չի թողել և դա առայժմ Եվրոպայի պատմության լավագույն ցուցանիշն է: Անգլիացիները 4 խաղում անընդմեջ սեփական դարպասն անառիկ են պահել: Մասնավորապես, 1/8 եզրափակչում Սաութգեյթի թիմը կարողացավ «չոր»՝ 2:0 հաշվով հաղթանակ տանել Գերմանիայի ընտրանու նկատմամբ: Ուկրաինացիների դեմ խաղում նույնը կրկնել գուցե չհաջողվի, որովհետև Բունդեսթիմի դեմ հանդիպմանը նկատվեցին խնդիրներ. պաշտպանության գիծը կարգավորվելիս Ջորդան Պիկֆորդի և կենտրոնական պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների արդյունքում գերմանացիները մի քանի պահ ստեղծեցին, որոնցից մեկի ժամանակ Անգլիային ոչինչ չէր փրկի, եթե Թոմաս Մյուլլերը դիպուկ հարվածեր: Բացի դրանից, ուկրաինացիները կարողանում են մանր փոխանցումներով  և հանդարտ խաղով թուլացնել մրցակցի զգոնությունն ու ամենակարևոր պահին դառնալ գոլի հեղինակ: Այդպես եղավ շվեդների հետ խաղում. վերջին վայրկյանին Արտյոմ Դովբիկի խփած գնդակը դրա վառ ապացույցն է:

Անդրեյ Յարմոլենկոյի խաղին է պետք ուշադրություն դարձնել: Ուկրաինայի հավաքականի ավագն ու առաջատարն այս Եվրոյում արդեն 5 արդյունավետ գործողության է մասնակցել՝ 2 գոլ և 3 ասիստ, մինչդեռ Ռահիմ Ստերլինգն Անգլիայի կազմում 3 գնդակ է խփել: Անգլիացիների 4 գոլից 3-ը հենց Ստերլինգն է խփել: Եվ ինչն է ամենահետարքիրը. ամեն անգամ, երբ նա ազգային թիմում գոլ է խփում, անգլիացիները հաղթում են: Այդպես եղել է 11 անգամ անընդմեջ: Այնպես որ, ես կարծում եմ, որ այս խաղում ուկրաինացիներն անպայման գոլի հեղինակ կդառնան և անգլիացիների «չոր» հանդիպումների շարքը կընդհատվի:

Օրդինար: Չխաղարկված
Եվրո-2020, 1/4 եզրափակիչ
23:00/3 հլս
Ուկրաինա - Անգլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ