Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,85 գործակցով

20:30, 08 ապր 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգը» այս անգամ 2 խաղից բաղկացած սուպերէքսպրեսս է առաջարկում: Ռիսկի ենք գնում և փոքրիկ գումարով խաղում բավական բարձր գործակցով: Վերցրել ենք ապրիլի 8-ի «Ռեալ» — «Աթլետիկո» և «Բավարիա» — «Բորուսիա» Դորտմունդ  կենտրոնական դիմակայությունները:

«Ռեալ» — «Աթլետիկո»

Ուիքենդի կենտրոնական հանդիպումներից մեկը: Առաջատար «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» կընդունի լավագույն եռյակը եզրափակող «Աթլետիկոյին»: Զիդանի թիմը պայքարում է չեմպիոնության համար, իսկ «աթլետների» խնդիրը երրորդ հորիզոնականում մնալն է:

Երկու թիմերն էլ հրաշալի մարզավիճակում են: Ե՛վ «Աթլետիկոն», և՛ «Ռեալը» Պրիմերայի վերջին 5 տուրում հաղթել են: Վատ մեկնարկից հետո Սիմեոնեի թիմը վերգտավ իր խաղը: Հիմա կրկին տեսնում ենք վերջին տարիների ուժեղ «Աթլետիկոյին»՝ կայուն, վստահ պաշտպանությամբ ու բարձր կարգապահությամբ: «Աթլետները» չեն մոռացել առաջին շրջանում կրած 0:3 հաշվով պարտությունը, և հյուրընկալվելիս կփորձեն ռևանշի հասնել: Բայց «Ռեալը» սեփական հարկի տակ հազվադեպ է պարտվում: Կռոսը, Ռոնալդուն ու Բեյլը նախորդ տուրում հանգստացան, որպեսզի դերբիում թարմ տեսք ունենան: Գամեյրոն ու Գայտանը առաջիկա խաղում չեն կարող օգնել «աթլետներին», իսկ Զիդանի թիմում կբացակայի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը:

Երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են: «Ռեալը» վերջին 51 խաղերում գոլի հեղինակ է դարձել: Տանտերերի գոլը գրեթե կասկած չի հարուցում: Բայց «սերուցքայինները» պաշտպանությունում այնքան էլ վստահ չեն գործում: «Ռեալը» վերջերս շատ է բաց թողնում. 2 գոլ «Լեգանեսից» ու «Վիլյառեալից», 3 գոլ «Լաս Պալմասից» և այլն: 2017 թվականին անցկացրած 20 խաղերից ընդամենը հինգում են Պրիմերայի առաջատարները սեփական դարպասն անառիկ պահել: Այնպես որ, ուժեղ հարձակում ունեցող «Աթլետիկոն» կարող է տխրեցնել տանտերերին:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն և ոչ-ոքի» խաղադրույքը: «Աթլետիկոն» բարդ մրցակից է: Պետք չէ մոռանալ, որ 3 օրից թիմերը խաղալու են Չեմպիոնների լիգայում: «Ռեալը» Մյունխենում կմրցի «Բավարիայի» հետ, իսկ «Աթլետիկոն» կընդունի «Լեսթերին»: Կողմերը կմտապահեն եվրագավաթային հանդիպումները, ինչը կխանգարի լիովին կենտրոնանալ դերբիի վրա: Վնասվածքներն ու կորուստները պատասխանատու խաղերից առաջ ցանկալի չեն: Հավանական են 1:1, 2:2 հաշիվները: Փորձե՛նք ռիսկային տարբերակը, գործակիցը 4,60 է:

«Բավարիա» — «Բորուսիա» Դորտմունդ

Բունդեսլիգայում տեղի կունենա 2016/17թթ. մրցաշրջանի երկրորդ շրջանի ամենասպասված հանդիպումը: «Ալիանս Արենայում» կմրցեն «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան»: Մյունխենցիները 65 միավորով առաջինն են և վստահ քայլերով գնում են դեպի հերթական չեմպիոնությունը, իսկ «Բորուսիան» 50 միավորով եզրափակում է լավագույն քառյակը: «Մեղուները» պայքարում են 2-րդ կամ 3-րդ հորիզոնականի համար: Այս տեղերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են ապահովում:

Երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են, չնայած «Բավարիան» վերջին տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Հոֆենհայմին»: Անչելոտտիի թիմը խփած 67 գնդակով ամենաարդյունավետն է Բունդեսլիգայում, իսկ «Բորուսիան» այդ ցուցանիշով երկրորդն է՝ 58 գնդակ: «Բորուսիան» իր հերթին նախորդ տուրում 3:0 հաշվով առավելության հասավ «Համբուրգի» նկատմամբ:

Երկու թիմերին էլ Չեմպիոնների լիգայում բարդ հանդիպում է սպասվում: Ակնհայտ է, որ հատկապես «Բավարիան» մտածելու է «Ռեալի» հետ հակամարտության մասին, հետևաբար հնարավորինս կխնայի ուժերը: Առաջնության ավարտից 7 տուր առաջ, երբ դու «Բավարիան» ես ու ունես 10 միավորի առավելություն, իմաստ չկա խաղադաշտում մեռնել, երբ առջևում մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկն է: «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» ՉԼ-ի շրջանակներում կընդունի «Մոնակոյին»: Ի տարբերություն «Բավարիայի», Տուխելի թիմը ներքին առաջնությունում միավորների հսկայական պաշար չունի, հետևաբար կփորձի Մյունխենից գոնե միավորով հեռանալ:

Այստեղ նույնպես ռիսկի ենք գնում և խաղում «երկուսն էլ կխփեն և ոչ-ոքի» տարբերակով: Գործակիցը 4,75 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում սուպերէքսպրեսսի համար ստացանք 21,85 գործակիցը!

Իհարկե, ռիսկային էքսպրեսս է, բայց փոքրիկ գումարով բախտը փորձել կարելի է: Ռիսկի դիմել չցանկացողները կարող են պարզապես երկու խաղերի համար էլ վերցնել գոլերի փոխանակությունը, այն հավանաբար կաշխատի:

Հաջողություն ենք մաղթում, վայելեք ֆուտբոլային թեժ ուիքենդը «Բուքմեյքերների Ռեյտինգի» հետ:

Էքսպրես: Պարտված
Լա լիգա, 31-րդ տուր
18:15/8 ապր
«Ռեալ» — «Աթլետիկո»
Բունդեսլիգա, 28-րդ տուր
20:30/8 ապր
«Բավարիա» — «Բորուսիա» Դորտմունդ
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ