Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 16,50 գործակցով

22:45, 07 մյս 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգը» առաջարկում է 6 հանդիպումից բաղկացած սուպերէքսպրեսս: Վերցրել ենք խաղեր Անգլիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի ֆուտբոլային առաջնություններից:

«Բորուսիա» Դորտմունդ — «Հոֆենհայմ»

29-ամյա Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ «Հոֆենհայմը» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց, այն դեպքում, երբ նախորդ մրցաշրջանում թիմը Բունդեսլիգան լքելու վտանգի տակ էր: Հոֆենհայմցիները 58 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Նագելսմանի թիմի գլխավոր խնդիրը առաջնությունը լավագույն եռյակում ավարտելն է:

Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա դորտմունդցիներն ընդամենը 1 միավոր են զիջում «Հոֆենհայմին»: Տուխելի թիմին առաջիկա խաղում միայն հաղթանակ է պետք: 3 միավոր վաստակելու դեպքում «մեղուները» կբարձրանան 3-րդ հորիզոնական, ինչի շնորհիվ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր կստանան: Գերմանիայում 4-րդ թիմը ՉԼ-ին մասնակցելու համար պետք է որակավորման խաղեր անցկացնի, իսկ դա ոչ ոք չի ցանկանում:

Տանտերերի կազմում կորուստներ կան: Գյոթցեն, Լարսենը, Շահինն ու Շուրլեն վնասվածքների պատճառով չեն խաղա, իսկ Բարտրայի և Ռոդեի մասնակցությունը հարցականի տակ է: «Հոֆենհայմի» լազարեթում առանցքային ֆուտբոլիստներ չկան:

Դորտմունդը խաղալու է տանը, որտեղ երկրպագուները ֆանտաստիկ աջակցություն են ցուցաբերում: «Մեղուները» չեն կարող ձեռքից բաց թողնել լավագույն եռյակ մտնելու շանսը: Առաջարկում ենք խաղադրույք կատարել տանտերերի հաղթանակի վրա: Գործակիցը 1,50:

«ՊՍԺ» — «Բաստիա»

«ՊՍԺ»-ն նախորդ տուրում «Նիցային» պարտվելուց հետո նվազագույնի հասցրեց ներքին առաջնությունում չեմպիոնությունը պահպանելու շանսերը: Փարիզյան ակումբը 3 միավոր զիջում է առաջատար «Մոնակոյին», «մոնեգասկները» դեռ 1 հանդիպում էլ պակաս են անցկացրել:

Ինչ վերաբերում է «Բաստիային», ապա թիմը 31 միավորով եզրափակում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, բայց փրկվելու շանսեր դեռ ունի: «Բաստիան» ընդամենը 2 միավոր է զիջում 17-րդ հորիզոնականում ընթացող «Դիժոնին»:

Երկու թիմերի կազմում էլ խաղից առաջ կորուստներ կան: Կուրզավան ու Պաստորեն բաց կթողնեն փարիզցիների առաջիկա հանդիպումը, իսկ Կրիխովյակի և Բեն Արֆայի մասնակցությունը հարցականի տակ է: Հյուրերի կազմում Բուլայան, Սկիլաչին ու Ֆլորիան Մարանգեն վնասվածք ունեն և չեն խաղա:

Առաջարկում ենք տանտերերի տոտալ 2,5-ից շատ գոլը: Կավանիի համար գոլերի թիվն ավելացնելու հիանալի շանս է: Փարիզցիները կարգով մի քանի գլուխ բարձր են մրցակցից: Էմերիի թիմը շարունակում է չեմպիոնական մրցավազքը, հետևաբար հետնապահի դեմ տնային խաղում սայթաքելու իրավունք չունի, մանավանդ, որ «Մոնակոն» խաղալու է դրսում, բայց մտքերով լինելու է Թուրինում: Ընդամենը 3 օր հետո Լեոնարդո Ժարդիմի թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումն է անցկացնելու «Յուվենթուսի» դեմ: Ի՞նչ է պահանջվում «ՊՍԺ»-ից: Վստահ հաղթանակ տանել և հուսալ, որ «Մոնակոն» կսայթաքի: «ՊՍԺ» ՏՇ 2,5 գոլ՝ 1,57 գործակից:

«Բարսելոնա» — «Վիլյառեալ»

«Բարսելոնան» շարունակում է չեմպիոնական պայքարը: Կատալոնական ակումբը Լա լիգայի ավարտից 3 տուր առաջ Մադրիդի «Ռեալի» հետ հավասար միավորներ ունի, բայց Զիդանի թիմը 1 խաղ պակաս է անցկացրել: Էնրիկեի թիմը պետք է հաղթի մնացած բոլոր խաղերում և հուսա, որ իր գլխավոր մրցակիցը առաջնության մնացած խաղերում 3 միավոր կկորցնի:

«Վիլյառեալը» իր հերթին գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: «Դեղին սուզանավի» նվազագույնը խնդիրը այդ դիրքում մնալն է: Եթե ստացվի շրջանցել «Սևիլիային» և մտնել լավագույն քառյակ, ապա գերազանց կլինի, բայց «Վիլյառեալը» 5 միավոր զիջում է անդալուսցիներին: Ֆրան Էսկրիբայի թիմը ընթացիկ մրցաշրջանում աչքի է ընկնում կազմակերպված պաշտպանությամբ՝ Լա լիգայում անցկացրած 35 խաղերում ընդամենը 28 գոլ է բաց թողել:

Կատալոնացիների կազմում վնասվածքի պատճառով առաջիկա խաղին չեն մասնակցի Ինիեստան ու Ռաֆինյան, իսկ Վիդալը վաղուց չի խաղում: Հյուրերի կազմում նույնպես լուրջ կորուստներ կան: Դարպասապահ Սերխիո Ասենսիոն, Դենիս Չերիշևն ու Վիկտոր Ռուիզը վնասվածքների պատճառով «Նոու Կամպում» չեն խաղա:

Գոլառատ հանդիպում է սպասվում: «Բարսելոնան» խփած 104 գոլով Լա լիգայի և Եվրոպայի ամենաարդյունավետ թիմն է: Տանտերերի գոլը կասկած չի հարուցում: Մեսսին կփորձի ավելացնել իր գոլերի քանակն ու ամրապնդվել լավագույն ռմբարկուի դիրքում: Բայց Էնրիկեի թիմը շարունակում է անվստահ գործել պաշտպանությունում: «Վիլյառեալը» խաղացող թիմ է, առջևի գծում բարձրակարգ կատարողներ ունի: Հյուրերի գոլը նույնպես շատ հավանական է: Այստեղ տրամաբանական է գոլերի փոխանակությունն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,70 է:

«Լիվերպուլ» — «Սաութհեմփթոն»

Յուրգեն Կլոպի թիմը Պրեմիեր լիգայի ավարտից 3 տուր առաջ 69 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Սա նշանակում է, որ մնացած 3 խաղերում հաղթելու դեպքում «կարմիրները» վստահաբար Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճեն: Ամեն ինչ մերսիսայդցիների ձեռքերում է, հետևաբար առաջիկա տնային խաղում պետք է հաղթել:

Ինչ վերաբերում է «Սաութհեմփթոնին», ապա Կլոդ Պյուելի գլխավորած թիմի համար առաջնությունը գործնականում ավարտված է: «Սաութհեմփթոնը» 41 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: Ուժեղագույնների խումբը լքելու վտանգ բնականաբար չկա, բայց եվրագավաթային տեղերի համար պայքարել էլ չի ստացվի: Հավանաբար հենց մոտիվացիայի պակասի պատճառով է, որ «Սաութհեմփթոնը» վերջին 3 խաղերում չի կարողանում հաղթել՝ 2 պարտություն և 1 ոչ-ոքի:

«Լիվերպուլի» կազմում լուրջ կորուստներ կան: Մանեն ու Հենդերսոնը վնասվածքների պատճառով առաջիկա խաղում չեն օգնի իրենց թիմին, իսկ Կոուտինյոյի մասնակցությունը հարցականի տակ է: Հյուրերի կազմում կբացակայեն Չառլի Աուստինն ու Վիրգիլ վան Դիյկը:

«Լիվերպուլը» ավելի բարձրակարգ կատարողներ ունի, քան «Սաութհեմփթոնը»: Ի տարբերություն հյուրերի՝ մոտիվացիայի պակաս մերսիսայդցիները չունեն: Գումարած դրան, Կլոպի թիմը խաղալու է տանը՝ հարազատ «Էնֆիլդում»: Առաջարկում ենք խաղադրույք կատարել լիվերպուլցիների հաղթանակի վրա, որի համար սահմանված է 1,59 գործակիցը:

«Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ»

ԱՊԼ-ի 36-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնում: «Զինակիրները» սեփական հարկի տակ կընդունեն «Մանչեսթեր Յունայթեդին»: Լոնդոնցիները 60 միավորով մրցաշարային աղյուսակում վեցերորդն են, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման փուլին: Այնուամենայնիվ, Վենգերի թիմը դեռ պահպանում է քառյակ մտնելու իրական շանսեր, բայց դրա համար պետք է առաջիկա խաղում հաղթել «կարմիր սատանաներին», բայց «ՄՅու»-ն արդեն 25 խաղ անպարտելի է:

«Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակում է լավագույն հնգյակը: Մոուրինյոյի թիմն ընդամենը 4 միավոր է զիջում 3-րդ հորիզոնականում ընթացող «Լիվերպուլին» և 1 հանդիպում էլ պակաս է անցկացրել: Բայց… «Յունայթեդը» եվրագավաթներում հանդես եկող միակ անգլիական ակումբն է: Մոուրինյոյի թիմը Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում դրսում 1:0 հաշվով հաղթեց իսպանական «Սելտային», ինչը նշանակում է, որ մանչեսթերցիները մեկ ոտքով արդեն եզրափակչում են: Վճռորոշ խաղին մասնակցելու և հաղթելու դեպքում «Յունայթեդը» կվերցնի գավաթն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճի: Ակնհայտ է, որ Մոուրինյոն շեշտը դրել է Եվրոպա լիգայի վրա: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն այդ մրցաշարի միջոցով ավելի իրատեսական է:

«Մանչեսթեր Յունայթեդում» կորուստների տեսանկյունից սարսափելի վիճակ է: Մենսա, Իբրահիմովիչ, Ռոխո, Շոու, Յանգ… Այս ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով բաց կթողնեն առաջիկա հանդիպումը: Ֆելաինին մանչեսթերյան դերբիում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկված է: Այսքանը բավական չէ, «Սելտայի» դեմ խաղում Ռեշֆորդը ծնկի վնասվածք է ստացել: Նրա մասնակցությունը «Արսենալի» դեմ խաղում հարցականի տակ է: Հատկապես տխուր վիճակ է պաշտպանությունում, որտեղ վնասվածքների պատճառով գրեթե դատարկություն է: Տանտերերի կազմում կորուստներն անհամեմատ քիչ են: Չեն խաղա միայն Մուստաֆին ու Գրանիտ Խական:

«Արսենալը» խաղալու է տանը: «Յունայթեդում» կորուստները չափազանց շատ են: Բացի այդ, «կարմիր սատանաները» հիմա կենտրոնացած են «Սելտայի» դեմ պատասխան խաղի վրա, որը կկայանա առաջիկա հինգշաբթի: Տրամաբանական է, որ Մոուրինյոյի թիմը «Արսենալի» դեմ խնայելու է ուժերը, փորձելու է ամեն գնով խուսափել վնասվածքներից: Առաջարկում ենք «1X և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Տանտերերը չեն պարտվի, իսկ խաղում գոնե 2 գոլ կտեսնենք: Գործակիցը 1,62 է:

«Միլան» — «Ռոմա»

Ա Սերիայի հերթական տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Միլանում: «Միլանը» 59 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդն է և 5 միավոր զիջում է «Ատալանտային», ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ մյուս մրցաշրջանում էլ «ռոսոներները» կմնան առանց եվրագավաթների:

Ինչ վերաբերում է «Ռոմային», ապա «գայլերը» երկրորդն են Ա Սերիայում: Չեմպիոնության մասին խոսք գնալ չի կարող, հռոմեական ակումբի գլխավոր խնդիրը 2-րդ հորիզոնականը պահպանելն է, ինչը Չեմպիոնների լիգայի ուղեգիր է տալիս: Մասնագետները հյուրերին ֆավորիտ են համարում: «Նապոլին» նստած է Սպալետիի թիմի շնչին, ընդամենը 1 սայթաքում, և «Նապոլին» կշրջանցի «Ռոմային»: Արդյունքում «գայլերը» ստիպված կլինեն Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին մասնակցել: Այս ամենը Սպալետին քաջ գիտակցում է, և ամեն ինչ կանի, որպեսզի ավելորդ գլխացավանքի մեջ չընկնի:

Կուցկան որակազրկման պատճառով առաջիկա խաղին չի օգնի «Միլանին», իսկ վնասվածքներ ունեցող Աբատեի, Անտոնելլիի և Բոնավենտուրայի մասնակցությունը հարցականի տակ է: Հյուրերի կազմում վնասվածքներ չկան: Որակազրկման պատճառով «Սան Սիրոյում» չեն խաղա Ռուդիգերն ու Կեվին Ստրոմանը:

«Ռոման» թիմային խաղով ու առանձին կատարողներով մրցակցից ավելի ուժեղ է: Հռոմեացիները նախորդ տուրում «Լացիոյից» կրած պարտությունից հետո (1:3) բարկացած են: Երկրորդ անընդմեջ ձախողումը կարող է ճակատագրական լինել: Նվազագույնը 2 գոլ այս խաղում կտեսնենք: Ջեկոն, Սալահը, Բական բարձրակարգ հարձակվողներ են և կարող են ցանկացած պահ գոլի վերածել: Առաջարկում ենք «X2 և ՏՇ 1,5 գոլ» տարբերակը: Հյուրերը չեն պարտվի, իսկ խաղում նվազագույնը 2 գոլ կլինի: Գործակիցը 1,60 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում սուպերէքսպրեսսի համար ստացանք 16,50 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 32-րդ տուր
17:30/6 մյս
«Բորուսիա» Դորտմունդ — «Հոֆենհայմ»
Լիգա 1, 36-րդ տուր
19:00/6 մյս
«ՊՍԺ» — «Բաստիա»
Պրիմերա, 36-րդ տուր
20:30/6 մյս
«Բարսելոնա» — «Վիլյառեալ»
ԱՊԼ, 36-րդ տուր
16:30/7 մյս
«Լիվերպուլ» — «Սաութհեմփթոն»
ԱՊԼ, 36-րդ տուր
19:00/7 մյս
«Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Ա Սերիա, 35-րդ տուր
22:45/7 մյս
«Միլան» — «Ռոմա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ