Ուելս – Նիդերլանդներ։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 14 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Ուելս — Նիդերլանդներ Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Նախորդ շաբաթվա վերջին Նիդերլանդները կորցրեցին առաջին միավորները Ազգերի լիգայի այս խմբային փուլում: Երրորդ տուրում Լուի վան Գալի թիմը սեփական հարկի տակ չհաղթեց Լեհաստանին։ Երկրորդ խաղակեսի սկզբում հոլանդացիները զիջում էին 0։2 հաշվով, սակայն կարողացան ուշքի գալ և 3 րոպեում երկու գոլ խփեցին. աչքի ընկան Կլասենն ու Դյումֆրիսը։ Ունենալով 7 միավոր՝ Նիդերլանդները գլխավորում են մրցաշարային աղյուսակը։

Հոլանդացիներից կրած տնային պարտությունից հետո Ուելսի հավաքականն իր ասպարեզում ուժերը չափեց Բելգիայի հետ: Երկրորդ խաղակեսի սկզբում ուելսցիները հետապնդողի դերում էին, սակայն թիմը չդադարեց պայքարը։ Ուելսի հավաքականի կազմում խաղի վերջին րոպեներին Ջոնսոնը գոլ խփեց՝ ոչ-ոքի պարգևելով իր թիմին։ Ուելսի ընտրանին մեկ միավորով զբաղեցնում է խմբում վերջին տեղը։ Ի դեպ, նախորդ տուրի պարտությունը Ուելսի համար իններորդ անընդմեջն է։

Նիդերլանդների հավաքականը շարունակում է երեք միավորով առաջ լինել Բելգիայից ու Լեհաստանից։ Խմբում առաջին հորիզոնականը հնարավորություն է տալիս խաղալ փլեյ-օֆֆում։ Կարծում եմ, որ հոլանդացիներն ամեն ինչ կանեն Ազգերի լիգայի ընթացիկ խմբային փուլում երրորդ հաղթանակի համար։ Չեմ բացառում տանտերերի հաղթանակն արդյունավետ խաղում, ինչպես եղավ առաջին տուրում։ Կարող ենք դիտարկել նաև արագ գոլի տարբերակը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:45/14 հնս
Նիդերլանդներ - Ուելս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ