Նովակ Ջոկովիչ — Ռաֆայել Նադալ․ Կանխատեսում ԲՌ թիմից

13:00, 12 հնվ 2020
Հունվարի 12-ին Սիդնեյում կկայանա թենիսի ATP Cup մրցաշարի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ մրցելու են Սերբիայի ու Իսպանիայի հավաքականները։ Գլխավոր հանդիպումը մենախաղում աշխարհի առաջին և երկրորդ ռակետների դիմակայությունն է լինելու։

Թենիսի երկրպագուները ATP Cup-ից ստացան այն, ինչ ուզում էին։ Բազմաթիվ հետաքրքիր ու էմոցիոնալ խաղեր թե՛ մենախաղում, թե՛ զուգախաղում, իսկ ահա եզրափակչում պայքար մրցաշարի ուժեղագույն երկու թենիսիստների ու նրանց հավաքականների միջև։

Նովակ Ջոկովիչի ու Ռաֆայել Նադալի դիմակայությունը մրցաշարի եզրափակիչ օրվա գլխավոր զարդն է լինելու։ Մրցաշարի ընթացքում ցուցադրած խաղով ֆավորիտը, իհարկե, Նովակն է։ Նա մեկը մյուսի հետևից վստահ հաղթանակներ է տարել և միայն կիսաեզրափակչում է խնդիրներ ունեցել Դանիլ Մեդվեդևի հետ խաղում, ում հաղթել է երեք սեթում։

Նադալը առաջին երկու խաղերում լավ տեսք ուներ, վերջին երկուսում՝ ոչ այդքան։ Նախ իսպանացին պարտվեց երկու սեթում Դավիդ Գոֆենին, սակայն հետ բերեց կորցրածը Պաբլո-Կարենյո Բուստայի հետ զուգախաղում։ Կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետը մեծ դժվարությամբ հաղթեց Ավտրալիայի հավաքականի ներկայացուցիչ Ալեքս դե Մինաուրին, ով գերազանց խաղ էր ցուցադրում։

Անցնենք կանխատեսմանը։ ATP Cup-ի առաջին մրցաշարը անկասկած ստացվեց, անկախ եզրափակչի արդյունքից։ Սակայն վստահ եմ, որ ստացվելու է նաև եզրափակիչը։ Այնպես որ, առաջարկում եմ խաղադրույք՝ Նովակ Ջոկովիչը կհաղթի Ռաֆայել Նադալին երեք սեթում։ Այս խաղադրույքի համար սահմանված է բավականին բարձր՝ 3,31 գործակից։

Օրդինար: Չխաղարկված
ATP Cup. եզրափակիչ
13:00/12 հնվ
Նովակ Ջոկովիչ - Ռաֆայել Նադալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ